ՍԱՂՄՈՍ27
  • 1Դաւիթի (Սաղմոս)։ Տէրն է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափիմ։
  • 2Չարերն ինձ վերայ են գալիս որ իմ մարմինն ուտեն. Իմ նեղացնողներն ու թշնամիները սահում են եւ վայր ընկնում։
  • 3Թէեւ զօրաբանակ էլ ինձ դէմ բանակ տայ, իմ սիրտը չի վախենալ. Թէեւ պատերազմ էլ վեր կենայ ինձ դէմ, ես դարձեալ կ’յուսամ։
  • 4Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. Եւ այն շատ կ’փափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ։
  • 5Որովհետեւ չար օրումը՝ նա ծածկում է ինձ իր խորանի մէջ. Նա թագցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղումը, եւ բարձրացնում է ինձ վէմի վերայ։
  • 6Եւ հիմա իմ գլուխը կ’բարձրանայ իմ թշնամիների վերայ, որ իմ չորս կողմովը կան. Եւ նորա խորանի մէջ գոհութեան պատարագներ կ’մատուցանեմ, կ’երգեմ եւ սաղմոս կ’ասեմ Տիրոջը։
  • 7Լսիր, Տէր, իմ ձայնը՝ երբոր կանչեմ, եւ ողորմիր ինձ, եւ պատասխան տուր ինձ։
  • 8Իմ սիրտն ասում է քեզ քո խօսքը՝ թէ խնդրեցէք իմ երեսը. Ահա, Տէր, ես էլ խնդրում եմ քո երեսը։
  • 10Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ։
  • 11Սովորեցրու ինձ, Տէր, քո ճանապարհը, եւ առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհում իմ թշնամիների պատճառով։
  • 12Մի մատնիր ինձ իմ նեղացնողների կամքին. Որովհետեւ սուտ վկաներ են կանգնում ինձ դէմ՝ որ անօրէնութիւն են փչում։
  • 13Իսկ թէ որ ես հաստատ չ’հաւատայի՝ թէ Տիրոջ բարութիւնը կ’տեսնեմ կենդանեաց երկրումը։ …
  • 14Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. Եւ սպասիր Տիրոջը։
← Ցանկ