ՍԱՂՄՈՍ28
  • 1Դաւիթի (Սաղմոս)։ Տէր, դէպի քեզ եմ կանչում. իմ Վէմ, լուռ մի կենար ինձանից. որ չ’լինի թէ դու ինձանից լուռ կենաս, եւ ես գերեզմանի մէջ մտնողներին նմանիմ։
  • 2Լսիր իմ աղաչանքի ձայնը՝ ես դէպի քեզ աղաղակելիս, երբոր իմ ձեռքը բարձրացնեմ դէպի քո սուրբ խորանը։
  • 3Մի կորցնիր ինձ ամբարիշտների հետ եւ անօրէնութիւն գործողների հետ, որ իրանց ընկերների հետ խաղաղութիւն են խօսում, բայց նորանց սրտերումը չարութիւն կայ։
  • 4Տուր նորանց իրանց գործքերի պէս եւ իրանց վարքերի չարութեան պէս՝ իրանց ձեռքի գործքերի պէս տուր նորանց. Իրանց հատուցումը դարձրու նորանց։
  • 5Որովհետեւ միտք չեն դնում Տիրոջ գործքերին, եւ ոչ նորա ձեռքի գործքերին. Նա կ’կործանէ նորանց եւ էլ չի շինիլ։
  • 6Օրհնեալ է Տէրը, որ լսում է իմ աղաչանքի ձայնին։
  • 7Տէրն է իմ զօրութիւնը եւ իմ վահանը. իմ սիրտը նորան է յուսացել, եւ նա ինձ օգնութիւն եղաւ. Իմ սիրտը ցնծում է եւ ես իմ օրհնութիւնովը փառաբանում եմ նորան։
  • 8Տէրն իր ժողովրդի զօրութիւնն է. Նա է փրկութեան զօրութիւնը իր օծեալին համար։
  • 9Փրկիր քո ժողովուրդը, եւ օրհնիր քո ժառանգութիւնը, եւ արածացրու նորանց, եւ բարձրացրու նորանց մինչեւ յաւիտեան։
← Ցանկ