ՍԱՂՄՈՍ29
  • 1Դաւիթի Սաղմոս։ Տուէք Տիրոջը, ով Աստուծոյ որդիք, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։
  • 2Տուէք Տիրոջը իր անունի փառքը. Երկրպագութիւն տուէք Տիրոջը սրբութեան զարդարանքով։
  • 3Տիրոջ ձայնը ջրերի վերայ է. փառաց Աստուածը որոտում է. Տէրը շատ ջրերի վերայ է։
  • 4Տիրոջ ձայնը զօրութիւնով է. Տիրոջ ձայնը մեծ վեհափառութիւնով է։
  • 5Տիրոջ ձայնը փշրում է մայրերը, եւ Տէրը փշրում է Լիբանանի մայրերը։
  • 6Եւ նորանց վեր վեր է վազել տալիս հորթերի նման, Լիբանանին եւ Սարիօնին ինչպէս գոմէշի հորթ։
  • 7Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։
  • 8Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տէրը դողացնում է Կադէս անապատը։
  • 9Տիրոջ ձայնը եղնիկներին ծնել է տալիս եւ ծմակները մերկացնում. Եւ իր տաճարումն ամեն մէկը փառք է ասում նորան։
  • 11Տէրը զօրութիւն կ’տայ իր ժողովրդին. Տէրը կ’օրհնէ իր ժողովուրդը խաղաղութիւնով։
← Ցանկ