ՍԱՂՄՈՍ30
  • 1Սաղմոս. Տան նաւակատիքի երգ. Դաւիթի։ Ես բարձրացնում եմ քեզ. Ով Տէր, որ ազատեցիր ինձ, եւ իմ թշնամիներին չ’ուրախացրիր ինձ վերայ։
  • 2Ով Տէր՝ իմ Աստուած, ես դէպի քեզ աղաղակեցի, եւ դու բժշկեցիր ինձ։
  • 3Տէր, դու իմ անձը հանեցիր գերեզմանիցը, եւ ինձ կենդանի պահեցիր փոսի մէջ մտնողներիցը։
  • 4Սաղմոս ասեցէք Տիրոջը, ով նորա սուրբեր, եւ փառաբանեցէք նորա սրբութեան յիշատակը։
  • 5Որովհետեւ նորա բարկութիւնը ակնթարթի չափ է, բայց նորա քաղցրութիւնը բոլոր կեանքումը. Իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն։
  • 6Ես ասեցի իմ յաջողութիւնումը՝ թէ տեղիցս չեմ շարժուիլ յաւիտեան։
  • 7Տէր, քո հաճութիւնովն իմ սարը զօրաւոր արիր, բայց երբոր երեսդ թագցրիր՝ ես շփոթուեցի։
  • 8Տէր, դէպի քեզ եմ աղաղակում. Եւ Տիրոջն եմ աղաչում։
  • 9Ի՞նչ օգուտ կայ իմ արիւնիցը՝ որ ես կորուստն ընկնեմ. մի՞թէ հողը կ’գոհանայ քեզանից եւ քո ճշմարտութիւնը կ’պատմէ՞։
  • 10Լսիր, Տէր, եւ ողորմիր ինձ. Տէր, օգնական եղիր ինձ։
  • 11Դու իմ սուգը ցնծութեան փոխեցիր. Իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախութիւն հագցրիր ինձ։
← Ցանկ