ՍԱՂՄՈՍ30
- 1Սաղմոս. Տան նաւակատիքի երգ. Դաւիթի։ Ես բարձրացնում եմ քեզ. Ով Տէր, որ ազատեցիր ինձ, եւ իմ թշնամիներին չ’ուրախացրիր ինձ վերայ։
- 2Ով Տէր՝ իմ Աստուած, ես դէպի քեզ աղաղակեցի, եւ դու բժշկեցիր ինձ։
- 3Տէր, դու իմ անձը հանեցիր գերեզմանիցը, եւ ինձ կենդանի պահեցիր փոսի մէջ մտնողներիցը։
- 4Սաղմոս ասեցէք Տիրոջը, ով նորա սուրբեր, եւ փառաբանեցէք նորա սրբութեան յիշատակը։
- 5Որովհետեւ նորա բարկութիւնը ակնթարթի չափ է, բայց նորա քաղցրութիւնը բոլոր կեանքումը. Իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն։
- 6Ես ասեցի իմ յաջողութիւնումը՝ թէ տեղիցս չեմ շարժուիլ յաւիտեան։
- 7Տէր, քո հաճութիւնովն իմ սարը զօրաւոր արիր, բայց երբոր երեսդ թագցրիր՝ ես շփոթուեցի։
- 8Տէր, դէպի քեզ եմ աղաղակում. Եւ Տիրոջն եմ աղաչում։
- 9Ի՞նչ օգուտ կայ իմ արիւնիցը՝ որ ես կորուստն ընկնեմ. մի՞թէ հողը կ’գոհանայ քեզանից եւ քո ճշմարտութիւնը կ’պատմէ՞։
- 10Լսիր, Տէր, եւ ողորմիր ինձ. Տէր, օգնական եղիր ինձ։
- 11Դու իմ սուգը ցնծութեան փոխեցիր. Իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախութիւն հագցրիր ինձ։
- 12Սորա համար թող փառքս սաղմոս ասէ քեզ եւ լուռ չ’կենայ. Ով Տէր՝ իմ Աստուած, յաւիտեան կ’գոհանամ քեզանից։
