ՍԱՂՄՈՍ31
  • 1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, ես քեզ եմ յուսացած, թող չ’ամաչեմ յաւիտեան. քո արդարութիւնովը փրկիր ինձ։
  • 2Խոնարհեցրու քո ականջը ինձ մօտ. Շուտով փրկիր ինձ. Ինձ համար զօրաւոր վէմ եղիր եւ ամուր տուն՝ որ փրկես ինձ։
  • 4Հանիր ինձ որոգայթիցը, որ գաղտուկ լարեցին ինձ համար. Որովհետեւ դու ես իմ զօրութիւնը։
  • 5Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին. Դու փրկեցիր ինձ, ով Եհովայ, ճշմարիտ Աստուած։
  • 6Ատում եմ նորանց որ ունայն կուռքեր են պաշտում. Բայց ես Տիրոջն եմ յուսացած։
  • 7Կ’ցնծամ եւ ուրախ կ’լինիմ քո ողորմութիւնովը. Որ իմ խեղճութիւնը տեսար եւ իմ անձի նեղութիւնը ճանաչեցիր.
  • 8Եւ ինձ թշնամիի ձեռքը չ’մատնեցիր. Բայց իմ ոտները լայնարձակ տեղ կանգնեցրիր։
  • 9Ողորմիր ինձ, Տէր, որ նեղուած եմ. Տրտմութիւնով մաշուեցաւ իմ աչքը, իմ անձը եւ իմ փորը.
  • 10Որովհետեւ իմ կեանքը վերջացաւ տխրութիւնով, եւ իմ տարիքը՝ հառաչանքով. Իմ զօրութիւնը տկարացաւ իմ թշուառութիւնովը, եւ իմ ոսկորները մաշուեցան։
  • 11Իմ ամեն թշնամիների առաջին շատ նախատինք եղայ, մանաւանդ իմ դրացիների առաջին. Եւ ահ ու վախ եղայ իմ բարեկամների համար. փողոցներումն ինձ տեսնողները փախչում են ինձանից՝
  • 12Մեռածի պէս մոռացուած եղայ սրտից. Կորած ամանի նման եմ դառել։
  • 13Որովհետեւ շատերի բամբասանքը լսեցի. իմ չորս կողմովը ահ կայ. Իրար հետ ժողովուելիս ինձ համար են խորհուրդ անում որ կեանքս վեր առնեն։
  • 14Բայց ես քեզ եմ յոյս դրած, ով Տէր. Ասում եմ թէ Դու ես իմ Աստուածը։
  • 15Իմ ժամանակը քո ձեռքին է. Փրկիր ինձ իմ թշնամիների ձեռքիցը եւ իմ հալածողներիցը։
  • 16Երեսդ փայլեցրու քո ծառայի վերայ. Փրկիր ինձ քո ողորմութիւնովը։
  • 17Տէր թող չ’ամաչեմ. Որովհետեւ դէպի քեզ եմ կանչում. Թող ամբարիշտներն ամաչեն եւ լռեն գերեզմանումը.
  • 18Թող պապանձուին սուտ շրթունքները՝ որ արդարին հակառակ անամօթութիւն են խօսում գոռոզութիւնով եւ անարգութիւնով։
  • 19Քանի՜ մեծ է քո բարութիւնը, որ պահեցիր քեզանից վախեցողների համար, եւ որ անում ես քեզ յուսացողներին. Մարդկանց որդկանց առաջին։
  • 20Դու ծածկում ես նորանց քո երեսի ծածկոյթովը մարդի դաւաճանութիւնիցը. Դու թագցնում ես նորանց քո խորանի մէջ լեզուների հակառակութիւնից։
  • 21Օրհնեալ է Տէրը, որ փառաւոր արաւ իր ողորմութիւնը ինձ վերայ մի ամուր քաղաքի մէջ։
  • 22Իսկ ես իմ շփոթութեան մէջ ասեցի թէ Ես դէն գցուեցայ քո աչքերի առաջիցը. Բայց դարձեալ լսեցիր աղաղակիս ձայնին՝ երբոր ես դէպի քեզ աղաղակեցի։
  • 23Սիրեցէք Տիրոջը, ով նորա ամեն սուրբեր. Տէրը պահում է հաւատացեալներին. Եւ աւելութիւնով հատուցանում է նորան, որ ամբարտաւանութիւն է գործում։
  • 24Քաջացէք եւ ձեր սրտերը թող զօրանան, դուք ամենքդ՝ որ Տիրոջն էք յոյս դրել։
← Ցանկ