ՍԱՂՄՈՍ34
  • 1Դաւիթի (Սաղմոս). Երբոր իր կերպարանքը փոխեց Աբիմելէքի առաջին, եւ նա դուրս գցեց նորան, եւ նա գնաց։ Տիրոջը կ’օրհնեմ ամեն ժամանակ. Նորա փառաբանութիւնը միշտ իմ բերանումը պիտի լինի։
  • 2Թող իմ անձը Տէրովը պարծենայ. խեղճերը թող լսեն եւ ուրախանան։
  • 3Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը։
  • 4Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ, եւ իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ։
  • 5նորան են մտիկ տալիս եւ լուսաւորվում. Եւ նորանց երեսը չի ամաչիլ։
  • 6Այս խեղճը կանչեց, եւ Տէրը լսեց. Եւ իր ամեն նեղութիւններիցը փրկեց սորան։
  • 7Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։
  • 8Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է. երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան։
  • 9Վախեցէք Տէրիցը, ով նորա սուրբեր, որովհետեւ նորանից վախեցողների համար պակասութիւն չ’կայ։
  • 10Առիւծի կորիւնները կարօտում են եւ սոված են. բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասութիւն չ’ունին։
  • 11Եկէք, որդիք լսեցէք ինձ. Ես Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ։
  • 13Պահիր քո լեզուն չարութիւնից, եւ քո շրթունքները՝ որ նենգութիւն չ’խօսեն։
  • 14Հեռացիր չարիցը եւ գործիր բարին. Խնդրիր խաղաղութիւն եւ նորա ետեւիցը գնա։
  • 15Տիրոջ աչքերը արդարների վերայ են. Եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ։
  • 16Տիրոջ երեսը չարագործների վերայ է, որ նորանց յիշատակը երկրիցը ջնջէ։
  • 17Արդարներն աղաղակում են եւ Տէրը լսում է. Եւ իրանց ամեն նեղութիւններիցը փրկում է նորանց։
  • 18Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին,
  • 19Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան։
  • 20Տէրը պահում է նորա ամեն ոսկորները որ նորանցից ոչ մէկն էլ չ’կոտրուի։
  • 21Չարութիւնը ամբարշտին կ’սպանէ, եւ արդարին ատողները կ’դատապարտուին։
  • 22Տէրը փրկում է իր ծառաների անձը, եւ բոլոր նորան յուսացողները չեն դատապարտուիլ։
← Ցանկ