ՍԱՂՄՈՍ34
- 1Դաւիթի (Սաղմոս). Երբոր իր կերպարանքը փոխեց Աբիմելէքի առաջին, եւ նա դուրս գցեց նորան, եւ նա գնաց։ Տիրոջը կ’օրհնեմ ամեն ժամանակ. Նորա փառաբանութիւնը միշտ իմ բերանումը պիտի լինի։
- 2Թող իմ անձը Տէրովը պարծենայ. խեղճերը թող լսեն եւ ուրախանան։
- 3Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը։
- 4Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ, եւ իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ։
- 5նորան են մտիկ տալիս եւ լուսաւորվում. Եւ նորանց երեսը չի ամաչիլ։
- 6Այս խեղճը կանչեց, եւ Տէրը լսեց. Եւ իր ամեն նեղութիւններիցը փրկեց սորան։
- 7Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։
- 8Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է. երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան։
- 9Վախեցէք Տէրիցը, ով նորա սուրբեր, որովհետեւ նորանից վախեցողների համար պակասութիւն չ’կայ։
- 10Առիւծի կորիւնները կարօտում են եւ սոված են. բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասութիւն չ’ունին։
- 11Եկէք, որդիք լսեցէք ինձ. Ես Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ։
- 12Ով մարդ, որ կեանք ես ուզում եւ լաւ օրեր սիրում, բարութիւն տեսնելու համար,
- 13Պահիր քո լեզուն չարութիւնից, եւ քո շրթունքները՝ որ նենգութիւն չ’խօսեն։
- 14Հեռացիր չարիցը եւ գործիր բարին. Խնդրիր խաղաղութիւն եւ նորա ետեւիցը գնա։
- 15Տիրոջ աչքերը արդարների վերայ են. Եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ։
- 16Տիրոջ երեսը չարագործների վերայ է, որ նորանց յիշատակը երկրիցը ջնջէ։
- 17Արդարներն աղաղակում են եւ Տէրը լսում է. Եւ իրանց ամեն նեղութիւններիցը փրկում է նորանց։
- 18Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին,
- 19Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան։
- 20Տէրը պահում է նորա ամեն ոսկորները որ նորանցից ոչ մէկն էլ չ’կոտրուի։
- 21Չարութիւնը ամբարշտին կ’սպանէ, եւ արդարին ատողները կ’դատապարտուին։
- 22Տէրը փրկում է իր ծառաների անձը, եւ բոլոր նորան յուսացողները չեն դատապարտուիլ։
