ՍԱՂՄՈՍ36
  • 2Որովհետեւ քաղցր է թւում նա իր աչքումը, որ իր անօրէնութիւնը գտնէ եւ ատելութիւն գործէ։
  • 3նորա բերանի խօսքերը անօրէնութիւն եւ նենգութիւն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց եւ բարի գործելուց։
  • 4Անօրէնութիւն է մտածում իր անկողնումը. Կանգնած է այն ճանապարհի վերայ՝ որ բարի չէ. Եւ չար գործելուցը չէ զզվում։
  • 5Տէր, քո ողորմութիւնը երկնքումն է, եւ քո ճշմարտութիւնը հասնում է մինչեւ ամպերը։
  • 6Քո արդարութիւնը ինչպէս Աստուծոյ սարերն է. Եւ քո իրաւունքը ինչպէս մեծ անդունդ. Դու ես փրկում մարդկանց եւ անասուններին, Տէր։
  • 7Ի՜նչ պատուական է քո ողորմութիւնը, ով Աստուած, եւ մարդկանց որդիքը քո թեւերի շուքի տակն են ապաւինած։
  • 8Նորանք լիանում են քո տան պարարտութիւնը. Եւ քո հաճութեանց գետիցը խմել ես տալիս նորանց։
  • 9Որովհետեւ կեանքի աղբիւրը քեզ մօտ է. Եւ քո լոյսովն ենք տեսնում լոյս։
  • 10Շարունակիր քո ողորմութիւնը քեզ ճանաչողների վերայ, եւ քո արդարութիւնը՝ սրտով ուղիղների վերայ։
  • 11Թող ամբարտաւանի ոտքը իմ վերայ չ’գայ. Եւ ամբարշտի ձեռքն ինձ չ’շարժէ տեղիցս։
  • 12Այնտեղ վայր կ’ընկնեն անօրէնութիւն գործողները. Դէն կ’գցուին եւ էլ չեն կարողանալ վեր կենալ։
← Ցանկ