ՍԱՂՄՈՍ37
  • 1Դաւիթի (Սաղմոս)։ Մի բարկանար չարերի վերայ. Մի նախանձիր անօրէնութիւն գործողներին։
  • 2Որովհետեւ նորանք խոտի պէս շուտով կ’կտրուին, եւ կանաչ խոտի պէս կ’թառամին։
  • 3Տիրոջը յուսա եւ բարի արա. Բնակուիր երկրումը եւ հետեւիր ճշմարտութեանը։
  • 4Ցնծացիր Տէրով, եւ նա կ’տայ քեզ քո սրտի ուզածները։
  • 5Տիրոջը յանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսա. Եւ նա կ’կատարէ։
  • 6Եւ քո արդարութիւնը դուրս կ’հանէ լոյսի պէս, եւ քո իրաւունքը՝ կէս օրուան պէս։
  • 7Համբերիր Տիրոջը եւ սպասիր նորան. մի բարկանար այն մարդի ճանապարհը յաջողուելիս՝ որ իր չար խորհուրդները կատարում է։
  • 8Դադարիր բարկութիւնից, եւ թող տուր սրտմտութիւնը. մի բարկանար՝ որ չար գործես։
  • 9Որովհետեւ չարերը կ’սատկեն, բայց Տիրոջն սպասողները երկիրը կ’ժառանգեն։
  • 10Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ. Եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չ’կայ։
  • 12Ամբարիշտը չար է մտածում արդարի դէմ. Եւ իր ատամները կրճտեցնում է նորա վերայ։
  • 13Տէրը ծիծաղում է նորա վերայ. Որովհետեւ տեսնում է՝ որ նորա օրը եկել է։
  • 14Սուրը հանում են ամբարիշտները եւ իրանց աղեղները լարում, որ խեղճին ու աղքատին վայր գցեն եւ սպանեն ճանապարհով ուղիղներին։
  • 15Բայց նորանց սուրն իրանց սրտի մէջ կ’մտնէ, եւ նորանց աղեղները կ’փշրուին։
  • 16Արդարի քիչ բանը լաւ է քան թէ շատ ամբարիշտների ճոխութիւնը։
  • 17Որովհետեւ ամբարիշտների բազուկները կ’փշրուին, իսկ արդարներին հաստատում է Տէրը։
  • 18Տէրը ճանաչում է արդարների օրերը, եւ նորանց ժառանգութիւնը յաւիտեան կ’լինի։
  • 19Նորանք չեն ամաչիլ չար ժամանակում, եւ սովի օրերումը կ’կշտանան։
  • 20Որովհետեւ ամբարիշտները կ’կորչեն, եւ Տիրոջ թշնամիները կ’ոչնչանան ինչպէս արտերի պարարտութիւնը, կ’փչանան ծուխի պէս։
  • 21Ամբարիշտը փոխ է առնում եւ չէ վճարում, բայց արդարը ողորմած է եւ տալիս է։
  • 22Որովհետեւ նորա օրհնուածները երկիրը կ’ժառանգեն, բայց նորա անիծուածները կ’սատկեն։
  • 23Տիրովն է հաստատվում մարդիս գնացքը, եւ նա հաւանում է նորա ճանապարհին։
  • 24Թէեւ վայր ընկնի՝ չի կործանուիլ, որովհետեւ Տէրը նորա ձեռքիցը բռնում է։
  • 25Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ’տեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ։
  • 26Արդարը ամեն օր ողորմած է եւ փոխ է տալիս, եւ նորա զաւակը օրհնուած է։
  • 27Յետ քաշուիր չարիցը եւ բարիք արա, եւ յաւիտեան կ’մնաս։
  • 28Որովհետեւ Տէրն իրաւունք է սիրում եւ իր սուրբերին չէ թողում. Նորանք յաւիտեան պահպանվում են, բայց ամբարիշտների զաւակը կ’սատկի։
  • 29Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում։
  • 30Արդարի բերանը իմաստութիւն է խօսում. Եւ նորա լեզուն իրաւունք է զրուցում։
  • 31Իր Աստուծոյ օրէնքն իր սրտումն է. Նորա քայլերը չեն տատանուիլ։
  • 32Ամբարիշտը դիտում է արդարին, եւ ման է գալիս՝ որ սպանէ նորան։
  • 33Բայց Տէրը նորան չի թողիլ նորա ձեռքին, եւ չի դատապարտիլ նորան՝ երբոր նա դատուի։
  • 34Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կ’բարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես. Եւ կ’տեսնես ամբարիշտները սատակելիս։
  • 35Ես ամբարիշտը տեսայ գոռոզ եւ տեղը հաստատ ինչպէս լայնատարած դալար ծառ.
  • 36Բայց մին էլ անցնելիս, ահա չ’կար նա. Ման եկայ նորան, եւ չ’գտնուեցաւ։
  • 37Իսկ արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է։
  • 38Բայց անիրաւներն իրար հետ մէկտեղ կ’սատակեն. Ամբարիշտների վերջը կորուստ է։
  • 39Եւ արդարների փրկութիւնը Տէրիցն է. նա նորանց զօրութիւնն է նեղութեան ժամանակում։
  • 40Եւ Տէրը կ’օգնէ նորանց եւ կ’ազատէ նորանց. Կ’ազատէ նորանց ամբարիշտներիցը եւ կ’փրկէ նորանց, որովհետեւ նորան են յուսացած։
← Ցանկ