ՍԱՂՄՈՍ38
- 1Դաւիթի Սաղմոս. Յիշատակի համար։ Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը, եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։
- 2Որովհետեւ քո նետերը խրուեցան իմ մէջը, եւ քո ձեռքը ծանրացաւ ինձ վերայ։
- 3Չ’կայ իմ մարմնումը առողջութիւն քո բարկութեան պատճառով. իմ ոսկորներումը խաղաղութիւն չ’կայ իմ մեղքի համար։
- 4Որովհետեւ իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. Ինչպէս մեծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ։
- 5Խոցերս հոտում եւ փտում են՝ իմ յիմարութեան համար։
- 6Ես կռացած եւ խիստ ցած ընկած եմ, եւ ամեն օր ման եմ գալիս սգաւոր։
- 7Որովհետեւ իմ երիկամունքները լիքն են բորբոքումով, եւ առողջութիւն չ’կայ իմ մարմնումը։
- 8Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրուած եմ. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը։
- 9Ով Տէր, քո առաջին է իմ բոլոր փափաքը. Եւ իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ։
- 10Սիրտս դողում է. Զօրութիւնս թողել է ինձ. Եւ իմ աչքի լոյսն էլ ինձ մօտ չէ։
- 11Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի դէմ. Եւ իմ ազգականները կանգնած են հեռուանց։
- 12Եւ իմ անձը խնդրողները որոգայթ են լարում, եւ ինձ չար ուզողներն անօրէնութիւն են խօսում, եւ ամեն օր նենգութիւններ են հնարում։
- 13Բայց ես խուլի պէս չեմ լսում, եւ համրի պէս՝ որ իր բերանը չէ բաց անում։
- 14Եւ ես եղայ ինչպէս մարդ՝ որ չէ լսում, եւ որ նորա բերանումը փաստ չ’կայ։
- 15Որովհետեւ ես քեզ եմ ապաւինում, Տէր. Դու պատասխան կ’տաս, ով Տէր՝ իմ Աստուած։
- 16Որովհետեւ ես ասեցի՝ Թող ինձ վերայ չ’ուրախանան, որ իմ ոտքը սահելիս՝ ինձ վերայ պարծենան։
- 17Որովհետեւ ես պատրաստ եմ ընկնելու համար. Եւ իմ ցաւը միշտ առաջս է։
- 18Որովհետեւ ես պատմում եմ իմ անօրէնութիւնը. Եւ տրտմում եմ իմ մեղքի համար։
- 19Բայց իմ թշնամիները կենդանի եւ զօրաւոր են. Եւ ինձ զուր ատողները շատ են։
- 20Եւ բարիի տեղ ինձ չար հատուցանողները հակառակում են ինձ, նորա փոխարէն որ ես հետեւում եմ բարի բանի։
- 21Մի թողիր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած, մի հեռանար ինձանից։
- 22Շուտ արա՝ որ ինձ օգնես, ով Տէր՝ իմ Փրկիչ։
