ՍԱՂՄՈՍ39
- 1Երգողների գլխաւորին. Իդիթունին։ Դաւիթի Սաղմոս։ Ես ասեցի՝ թէ իմ ճանապարհները պահեմ լեզուովս մեղանչելից. իմ բերանին սանձ դնեմ՝ դեռ քանի որ ամբարիշտն իմ առաջին է։
- 2Բերանս փակեցի պապանձուելով. Բարի բանից էլ լուռ կացայ, եւ ցաւս շատ գրգռուեցաւ։
- 3Սիրտս ինձանում տաքացաւ. Ես մտածելիս կրակ էր վառվում. Խօսեցի իմ լեզուովը։
- 4Տէր, ցոյց տուր ինձ իմ վերջը եւ իմ օրերի չափը թէ որքան է, թող իմանամ թէ քանի՜ անցաւոր եմ ես։
- 5Ահա թիզի չափով կարգեցիր իմ օրերը, եւ իմ կեանքի ժամանակը ոչինչի պէս է քո առաջին. բոլորովին ունայն է ամեն մարդ՝ որքան հաստատ էլ լինի։ (Սէլա։)
- 6Միայն պատկերի պէս է ման գալիս մարդը. Միայն զուր տեղն է հոգս քաշում. հաւաքում է եւ չ’գիտէ թէ ով պիտի առնէ այն։
- 7Եւ հիմա ի՞նչ բանի սպասեմ, ով Տէր. իմ յոյսը քեզ վերայ է։
- 8Իմ ամեն անօրէնութիւններիցը փրկիր ինձ. Ինձ յիմարի նախատինքը մի շինիր։
- 9Ես լուռ եմ կենում, իմ բերանը չեմ բանում, որովհետեւ դու արիր։
- 10Քո պատուհասը հեռացրու ինձանից. Ես քո ձեռքի զարնելովը փչացայ։
- 11Երբոր յանդիմանութիւնով խրատում ես մարդին իր անօրէնութիւնների համար. Ապա նորա գեղեցկութիւնը ոչնչացնում ես ինչպէս ցեցից. Իրաւի որ ունայն է ամեն մարդ։ (Սէլա։)
- 12Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակին միտք դիր. Իմ արտասուքին լուռ մի կենար. որովհետեւ ես քո առաջին պանդուխտ եմ եւ հիւր ինչպէս որ իմ ամեն հայրերը։
- 13Թոյլ տուր ինձ զուարթանամ, որ տակաւին չեմ գնացել եւ ոչնչացել։
