ՍԱՂՄՈՍ40
  • 1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա դէպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց։
  • 2Եւ ինձ հանեց կորստի հորիցը՝ տիղմոտ ցեխիցը, եւ վէմի վերայ կանգնացրեց ոտներս, եւ գնացքս հաստատեց։
  • 3Եւ նոր երգ դրաւ իմ բերանումը մեր Աստուծոյ օրհնութիւնը. շատերը կ’տեսնեն եւ կ’վախենան եւ Տիրոջը կ’յուսան։
  • 4Երանի այն մարդին որ նա իր յոյսը Տէրն է շինում, եւ ամբարտաւաններին ու ստութեան հետեւողներին չէ դառնում։
  • 5Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. Եւ քո խորհուրդները մեզ վերայ են. Ոչ ով քեզ հաւասար չէ. Կ’պատմէի եւ կ’խօսէի նորանց, բայց համարից շատ են։
  • 6Պատարագի եւ ընծայի չ’հաւանեցիր, բայց ականջներս բաց արիր. Ողջակէզ ու մեղքի համար պատարագ չ’պահանջեցիր.
  • 7Ապա ասեցի. Ահա ես գալիս եմ. գրքի տոմսումը գրուած է ինձ համար.
  • 8Քո կամքը կատարեալ կամեցայ, ով Աստուածս. Եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է։
  • 9Ես արդարութիւն եմ քարոզում մեծ ժողովրդի մէջ. Ահա իմ շրթունքները չեմ արգելում. Տէր, դու գիտես.
  • 11Բայց դու, Տէր, մի հեռացնիր ինձանից քո գթութիւնը. քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը թող միշտ պաշտպանեն ինձ։
  • 12Որովհետեւ անթիւ չարիք պատեցին ինձ. իմ անօրէնութիւնները հասան ինձ վերայ՝ որ չեմ կարող տեսնել. Աւելի շատ են իմ գլխի մազերիցը. Եւ իմ սիրտը թողեց ինձ։
  • 13Տէր, հաճիր ինձ փրկելու. Տէր, շուտ արա՝ ինձ օգնիր։
  • 14Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը կորցնել խնդրողները. Թող ետ դառնան եւ խայտառակ լինին իմ չարն ուզողները։
  • 15Իրանց ամօթի պատճառովը պիտի զարհուրին նորանք, որ ինձ ասում են Վահ վահ։
  • 16Թող ցնծան եւ ուրախանան քեզանով. ամեն քեզ խնդրողները. Թող քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի։
  • 17Բայց ես խեղճ եմ եւ աղքատ. Տէրը հոգս է անում ինձ համար. Իմ օգնութիւնն ու փրկութիւնը դու ես, ով իմ Աստուած, մի ուշանար։
← Ցանկ