ՍԱՂՄՈՍ42
  • 1Երգողների գլխաւորին Կորխի որդկանցը համար Երգ։ Ինչպէս որ եղջերուն փափաքում է ջրերի առուների, այնպէս էլ իմ անձը փափաքում է քեզ, ով Աստուած։
  • 2Իմ անձը ծարաւ է Աստուծուն՝ կենդանի Աստուծուն. Ե՜րբ կ’գամ եւ նորա երեսի առաջին կ’երեւամ։
  • 3Իմ արտասունքն ինձ հաց եղաւ ցերեկ եւ գիշեր, որ ինձ ամեն օր ասում են. Ո՞ւր է քո Աստուածը։
  • 4Ես այս բաները յիշում եւ իմ հոգին թափում եմ ինձանում. Որ բազմութեան հետ անց կենամ գնամ նորանց հետ մինչեւ Աստուծոյ տունը տօնախմբող ամբոխի հետ օրհնութեան եւ գովասանութեան ձայնովը։
  • 5Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ շփոթուած ես ինձանում։ Աստուծուն յուսացիր, որովհետեւ էլ կ’գոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն է։
  • 6Ով իմ Աստուած, իմ անձը տրտում է ինձանում. Սորա համար յիշում եմ քեզ Յորդանանի երկրիցը եւ Հերմոնիցը եւ Փոքր սարիցը։
  • 7Անդունդն անդունդին կանչում է քո յորձանքների ձայնովը. քո ամեն կոհակները եւ ալիքները անց են կենում ինձ վերայ։
  • 8Ցերեկը Տէրը պատուիրում է իր ողորմութիւնը, եւ գիշերը օրհնութիւնը ինձ հետ կ’լինի. Աղօթքս դէպի կենաց Աստուածն է։
  • 9Ասում եմ Աստուծուն. Ով իմ Վէմ, ի՞նչու մոռացար ինձ. ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։
  • 11Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. Որովհետեւ էլ կ’գոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն եւ իմ Աստուածն է։
← Ցանկ