ՍԱՂՄՈՍ43
  • 1Դատաստան արա ինձ, ով Աստուած, եւ իմ իրաւունքը հաստատիր անսուրբ ազգի դէմ. Նենգաւոր եւ անիրաւ մարդիցը փրկիր ինձ։
  • 3Ուղարկի քո լոյսը եւ քո ճշմարտութիւնը. Նորանք առաջնորդեն ինձ եւ տանեն ինձ դէպի քո սուրբ սարը եւ դէպի քո բնակարանները։
  • 4Եւ ես մտնեմ դէպի Աստուծոյ սեղանը իմ ուրախութեան եւ ցնծութեան Աստուծուն մօտ, եւ գոհանամ քեզանից քնարով, ով Աստուած՝ իմ Աստուածը։
  • 5Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. Որովհետեւ էլ կ’գոհանամ նորանից՝ որ իմ երեսի փրկութիւնը եւ իմ Աստուածն է։
← Ցանկ