ՍԱՂՄՈՍ44
  • 1Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Երգ։ Ով Աստուած, մեր ականջներովը լսեցինք. մեր հայրերը պատմեցին մեզ այն գործը, որ դու գործեցիր նորանց օրերումը՝ այն առաջի ժամանակներումը։
  • 2Դու քո ձեռքովը հեթանոսներին դուրս հանեցիր եւ նորանց տնկեցիր. Չարչարեցիր ազգերը եւ նորանց փռեցիր։
  • 3Որովհետեւ ոչ թէ իրանց սրովը ժառանգեցին երկիրը, եւ ոչ իրանց բազուկը փրկեց իրանց. Այլ քո աջը եւ քո բազուկը եւ քո երեսի լոյսը. որովհետեւ հաւանեցիր նորանց։
  • 4Դու ես իմ թագաւորը, ով Աստուած. Հրամայեցիր Յակոբի փրկութիւնների համար։
  • 5Քեզանով գետինը գցեցինք մեր թշնամիներին. Քո անունովը կոխ տուինք մեզ դէմ վեր կենողներին։
  • 6Որովհետեւ ես իմ աղեղին չեմ յուսացել, եւ իմ սուրը չէ փրկում ինձ։
  • 7Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներիցը, եւ ամօթ ես անում մեզ ատողներին։
  • 8Աստուծով կ’պարծենանք ամեն օր, եւ քո անունիցը կ’գոհանանք յաւիտեան։ (Սէլա։)
  • 9Բայց հիմա դէն գցեցիր եւ ամօթ արիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ։
  • 10Դու մեզ ետ ես դարձնում թշնամիիցը, եւ մեզ ատողները յափշտակում են մեզ իրանց համար։
  • 12Ծախեցիր քո ժողովուրդը ոչինչ փողով, եւ չ’հարստացար նորանց գնովը։
  • 13Դու մեզ նախատինք ես դնում մեր հարեւանների առաջին, ծաղր եւ խայտառակութիւն մեր չորս կողմում լինողների առաջին։
  • 14Դու մեզ առակ ես դնում հեթանոսների մէջ, եւ գլուխ շարժելու պատճառ՝ ազգերի մէջ։
  • 15Ամեն օր իմ նախատինքը իմ առաջին է. Եւ իմ երեսի ամօթը ծածկում է ինձ,
  • 16Նախատողի եւ հայհոյողի ձայնիցը, թշնամիին եւ վրէժխնդրի երեսիցը։
  • 17Այս ամենը եկաւ մեզ վերայ, եւ քեզ չ’մոռացանք, եւ քո ուխտը չ’քանդեցինք։
  • 18Մեր սիրտը ետ չ’դարձաւ, եւ մեր գնացքը չ’ծռուեցաւ քո ճանապարհիցը.
  • 19Թէեւ փշրեցիր մեզ չագալների տեղումը, եւ ծածկեցիր մեզ մահի շուքովը։
  • 20Եթէ մոռացած լինէինք մեր Աստուծոյ անունը, եւ մեր ձեռքերը մեկնած լինէինք դէպի օտար Աստուած.
  • 21Չէ՞ որ Աստուած կ’քննէր այս բանը. Որովհետեւ նա գիտէ սրտի գաղտնիքները։
  • 22Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար, եւ մորթուելու ոչխարի պէս ենք համարվում։
  • 23Զարթնիր, ի՞նչու ես քնած, ով Տէր. Վեր կաց, դէն մի գցիր իսպառ։
  • 24Ի՞նչու ես թագցնում քո երեսը, եւ մոռանում մեր խեղճութիւնը եւ նեղութիւնը։
  • 25Որովհետեւ մեր անձը խոնարհուեց հողի մէջ, եւ մեր փորը երկրին կպաւ։
  • 26Վեր կաց մեզ օգնութեան, եւ փրկիր մեզ քո ողորմութեան համար։
← Ցանկ