ՍԱՂՄՈՍ46
  • 1Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց. Ալամօթով երգ։ Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ։
  • 2Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին։
  • 3Թող գոռան եւ եռան նորա ջուրերը. Թող սարերը դողդողան նորա ուռենալովը։ (Սէլա։)
  • 4Բայց գետն իր առուներովը կ’ուրախացնէ Աստուծոյ քաղաքը՝ բարձրելոյն սուրբ բնակարանները։
  • 5Աստուած նորա մէջ է. Նա չի շարժուիլ. Աստուած օգնութիւն կ’անէ նորան առաւօտանց կանուխ։
  • 6Հեթանոսները խռովուեցան եւ թագաւորութիւնները շարժուեցան. Նա իր ձայնը տուաւ եւ երկիրը հալուեցաւ։
  • 7Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)
  • 8Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, որ աւերմունքներ է անում երկրի վերայ,
  • 9Որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. Փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով։
  • 10Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած. բարձր կ’լինիմ հեթանոսների մէջ. Բարձր կ’լինիմ երկրի վերայ։
← Ցանկ