ՍԱՂՄՈՍ47
  • 2Որովհետեւ Տէրը բարձրեալ եւ Ահաւոր է. Մեծ Թագաւոր է ամեն երկրի վերայ,
  • 3Նա ժողովուրդներին մեր տակն է գցում, եւ ազգերին մեր ոտների ներքեւը։
  • 4Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգութիւնը՝ Յակոբի փառաւորութիւնը, որ նորան սիրում է։ (Սէլա։)
  • 5Աստուած բարձրանում է ցնծութեան օրհնութիւնով. Տէրը՝ փողի ձայնով։
  • 6Սաղմոս ասեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք մեր Թագաւորին, սաղմոս ասեցէք։
  • 7Որովհետեւ Աստուած ամեն երկրի Թագաւորն է. Իմաստութեան երգ սաղմոսեցէք։
  • 8Աստուած Թագաւոր է հեթանոսների վերայ, Աստուած նստում է իր սրբութեան աթոռի վերայ։
  • 9Ժողովուրդների իշխանները հաւաքվում են՝ Աբրահամի Աստուծոյ ժողովուրդը. որովհետեւ երկրի վահանները Աստուծունն են. Նա շատ բարձրացաւ։
← Ցանկ