ՍԱՂՄՈՍ49
  • 1Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։ Լսեցէք այս, ով ամեն ժողովուրդներ, եւ ականջ դրէք, ով աշխարհքի բոլոր բնակիչներ.
  • 2Հասարակ ու մեծ մարդիկ, հարուստ եւ աղքատ՝ ամենեքեան։
  • 3Իմ բերանը պիտի իմաստութիւն խօսի, եւ իմ սրտի խորհուրդը՝ իմացողութիւն։
  • 4Ես իմ ականջը կ’խոնարհեցնեմ դէպի առակ, եւ քնարով կ’բանամ իմ խրթին խօսքը։
  • 5Ի՞նչու վախենամ ես չար օրերումը, թէ իմ խորամանկ թշնամիի անօրէնութիւնը պատում է ինձ.
  • 6Որ նորանք իրանց ապրանքներին են յուսացած, եւ իրանց մեծ հարստութիւնովն են պարծենում։
  • 7Մարդ չէ կարող իր եղբօրը փրկել, և ոչ նորա փրկանքը տալ Աստուծուն.
  • 8Որովհետեւ թանգ է նորանց անձերի փրկանքը, եւ յաւիտեան կ’դադարի.
  • 9Թէեւ յաւիտեան ապրի եւ ապականութիւն չ’տեսնէ։
  • 10Որովհետեւ տեսնում է որ իմաստունները մեռնում են ինչպէս որ յիմարներն ու անմիտներն են կորչում՝ եւ իրանց հարստութիւնը ուրիշներին թողում։
  • 11Նորանց միտքը սա է՝ թէ իրանց տունը յաւիտեան է, իրանց բնակութիւնը՝ ազգից մինչեւ ազգ. Նոքա իրանց անունովը կ’կանչուին երկիրներումը։
  • 12Բայց մարդս պատուի մէջ չէ մնում. նման է անասուններին որ կորչում են։
  • 13Սա է նորանց ճանապարհը որ յիմար են, եւ նորանց հետեւողները հաւանում են նորանց խօսքին։ (Սէլա։)
  • 14Ոչխարների պէս գերեզմանի մէջ են մատնվում. Մահը նորանց հովիւն է եւ ուղիղները առաւօտանց կ’տիրապետեն նորանց. Եւ նորանց կերպարանքը կ’մաշուի գերեզմանումը իրանց բնակարաններիցը դուրս։
  • 15Բայց Տէրն իմ անձը կ’փրկէ գերեզմանի ձեռքիցը. Որովհետեւ նա ընդունում է ինձ։ (Սէլա։)
  • 16Մի վախենար երբոր մարդ հարստանայ, երբոր նորա տան փառքը շատանայ։
  • 17Որովհետեւ նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան վեր չի առնիլ իր հետ. Նորա փառքը չի գնալ նորա ետեւից։
  • 18Թէեւ նա իր անձը օրհնում է իր կեանքումը, բայց քեզ կ’գովեն, որ բարի ես անում քեզ։
  • 19Նա կ’մտնէ իր հայրերի ազգի մօտ, որ մինչեւ յաւիտեան լոյս չեն տեսնիլ։
  • 20Մարդս՝ որ պատուի մէջ է եւ իմաստուն չէ, նման է անասուններին որ կորչում են։
← Ցանկ