ՍԱՂՄՈՍ52
  • 1Երգողների գլխաւորին. Դաւիթի Երգ։ Երբոր Դովեկ Եդովմացին եկաւ եւ Սաւուղին պատմեց եւ նորան ասեց թէ Դաւիթն Աքիմելէքի տունն եկաւ։ Ի՞նչ ես պարծենում չարութիւնով, ով բռնաւոր. Աստուծոյ ողորմութիւնը ամեն օր կայ։
  • 2Քո լեզուն չարութիւն է հնարում, ինչպէս սուր ածելի նենգութիւն է գործում։
  • 3Դու չարն աւելի ես սիրում քան թէ բարին, սուտը՝ աւելի քան թէ ճշմարտութիւն խօսելը։ (Սէլա։)
  • 4Դու ամեն կորուստ բերող խօսքը եւ նենգաւոր լեզուն ես սիրում։
  • 5Աստուած էլ կ’կործանէ քեզ յաւիտեան. կ’խլէ եւ կ’հանէ քեզ քո բնակարանիցը. Եւ քո արմատը կենդանեաց երկրիցը. (Սէլա։)
  • 6Եւ արդարները կ’տեսնեն եւ կ’վախենան, եւ նորա վերայ կ’ծիծաղեն։
  • 7Ահա այն մարդը՝ որ Աստուծուն իրան զօրութիւն չ’արաւ, այլ իր մեծ հարստութեանը յուսացած եւ իր չարութիւնովը զօրացաւ։
  • 9Ես քեզ պիտի գովեմ յաւիտեան, որ դու այս արիր. Եւ քո անունիդ սպասեմ. որովհետեւ բարի է քո սրբերի առաջին։
← Ցանկ