ՍԱՂՄՈՍ53
  • 1Երգողների գլխաւորին. Մախալաթի վերայ. Դաւիթի Երգ։ Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չ’կայ. Նորանք ապականուեցան եւ գարշելի անօրէնութիւն արին. ոչ ով չ’կայ որ բարին անէ։
  • 2Աստուած երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ թէ կ’լինի՞ արդեօք մէկ իմաստուն՝ որ Աստուծուն խնդրէ։
  • 3Ամենքը ետ քաշուեցան եւ միասին անպիտանացան, բարի գործող չ’կայ, մէկն էլ չ’կայ։
  • 4Մի՞թէ չեն իմանում անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կ’ուտեն, եւ Աստուծուն չեն կանչում։
  • 5Այնտեղ վախենում են վախով՝ ուր որ վախ չ’կայ, որովհետեւ Աստուած քեզ պատողների ոսկորները ցրվում է. Դու ամօթ ես անում նորանց. Որովհետեւ Աստուած դէն է գցում նորանց։
  • 6Ո՜հ թէ Սիօնիցը գար Իսրայելի փրկութիւնը. Երբոր Աստուած իր ժողովրդի գերութիւնը դարձնէ, այն ժամանակ Յակոբը կ’ցնծայ ու Իսրայէլն ուրախ կ’լինի։
← Ցանկ