ՍԱՂՄՈՍ54
  • 1Երգողների գլխաւորին Նիկինօթով. Դաւիթի Երգ։ Երբոր Զիփացիք եկան եւ Սաւուղին ասեցին. Ահա Դաւիթը թաք է կացել մեզ մօտ։ Ով Աստուած, քո անունովն ազատիր ինձ. Եւ քո զօրութիւնովն իրաւունք արա ինձ։
  • 2Ով Աստուած, լսիր իմ աղօթքը. Ականջ դիր իմ բերնի խօսքերին։
  • 3Որովհետեւ օտարները վեր կացան ինձ վերայ, եւ զօրաւորները խնդրում են իմ անձը, նորանք Աստուծուն չեն դնում իրանց աչքի առաջին. (Սէլա։)
  • 4Ահա Աստուած իմ օգնականն է. Տէրը պահպանում է իմ անձը։
  • 6Ես յօժար կամքով պատարագ կ’մատուցանեմ քեզ եւ քո անունը կ’գովեմ, ով Տէր, որովհետեւ բարի է։
  • 7Որովհետեւ դու ամեն նեղութիւնից փրկում ես ինձ. Եւ իմ աչքը ուրախութիւնով նայում է իմ թշնամիների վերայ։
← Ցանկ