ՍԱՂՄՈՍ54
- 1Երգողների գլխաւորին Նիկինօթով. Դաւիթի Երգ։ Երբոր Զիփացիք եկան եւ Սաւուղին ասեցին. Ահա Դաւիթը թաք է կացել մեզ մօտ։ Ով Աստուած, քո անունովն ազատիր ինձ. Եւ քո զօրութիւնովն իրաւունք արա ինձ։
- 2Ով Աստուած, լսիր իմ աղօթքը. Ականջ դիր իմ բերնի խօսքերին։
- 3Որովհետեւ օտարները վեր կացան ինձ վերայ, եւ զօրաւորները խնդրում են իմ անձը, նորանք Աստուծուն չեն դնում իրանց աչքի առաջին. (Սէլա։)
- 4Ահա Աստուած իմ օգնականն է. Տէրը պահպանում է իմ անձը։
- 5Նա չարը կ’դարձնէ իմ թշնամիների վերայ. քո ճշմարտութիւնովը կորցրու նորանց.
- 6Ես յօժար կամքով պատարագ կ’մատուցանեմ քեզ եւ քո անունը կ’գովեմ, ով Տէր, որովհետեւ բարի է։
- 7Որովհետեւ դու ամեն նեղութիւնից փրկում ես ինձ. Եւ իմ աչքը ուրախութիւնով նայում է իմ թշնամիների վերայ։
