ՍԱՂՄՈՍ55
  • 1Երգողների գլխաւորին. Նկինօթով։ Դաւիթի Երգ։ Ով Աստուած, ականջ դիր իմ աղօթքին, եւ քեզ մի թագցնիր իմ աղաչանքիցը։
  • 2Մտիկ արա ինձ վերայ եւ լսիր ինձ, որ մոլորուած եմ իմ տրտմութիւնումը եւ սուգ եմ անում.
  • 3Թշնամիի ձայնիցը եւ ամբարշտի նեղացնելուցը. Որովհետեւ անօրէնութիւն են գցում ինձ վերայ, եւ բարկութիւնով հալածում են ինձ։
  • 4Իմ սիրտը դողաց ինձանում, եւ մահի սարսափը ընկաւ ինձ վերայ.
  • 5Վախ ու դող եկաւ ինձ վերայ, եւ սոսկում ծածկեց ինձ։
  • 6Եւ ես ասեցի. Ոհ թէ թեւ ունենայի աղաւնիի պէս, որ թռչէի եւ հանգչէի։
  • 7Ահա կ’փախչէի, կ’հեռանայի, անապատումը կ’կենայի։ (Սէլա։)
  • 8Կ’շտապէի որ ինձ համար ապաստան գտնեմ փոթորկալից քամիիցը եւ մրրկիցը։
  • 9Ով Տէր, կործանիր՝ բաժանիր նորանց լեզուն. որովհետեւ անիրաւութիւն եւ հակառակութիւն տեսայ քաղաքումը։
  • 10Ցերեկ եւ գիշեր շրջապատում են նորա չորս կողմովը նորա պարիսպների վերայ. Անօրէնութիւն եւ չարագործութիւն կայ նորա մէջ։
  • 11Անիրաւութիւն կայ նորա մէջ. Եւ խաբէութիւն եւ զրկողութիւն չէ պակասում նորա փողոցներիցը։
  • 12Որովհետեւ եթէ թշնամին ինձ նախատինք տար՝ կ’համբերէի. Եւ եթէ ինձ ատողը պարծենար ինձ վերայ՝ կ’թագչէի նորանից։
  • 13Բայց դու ինձ հաւասար մարդ ես՝ իմ սրտակիցը եւ իմ բարեկամը.
  • 14Որ մենք իրար հետ քաղցրութիւնով խորհուրդ էինք անում եւ Աստուծոյ տունն էինք գնում ամբոխի հետ։
  • 15Թող մահ հասնէ նորանց վերայ, եւ կենդանի կենդանի խորտակուին դժոխքի մէջ. Որովհետեւ չարութիւններ կան նորանց բնակարաններումը՝ նորանց ներսումը։
  • 16Բայց ես դէպի Աստուած կ’կանչեմ. Եւ Տէրը կ’փրկէ ինձ։
  • 18Նա խաղաղութիւնով կ’փրկէ իմ անձը այն կռուիցը որ ինձ դէմ է. Որովհետեւ շատ են նորանք՝ որ ինձ հետ են։
  • 19Աստուած կ’լսէ, եւ կ’նեղացնէ նորանց, նա՝ որ վաղուց կայ. (Սէլա։) որովհետեւ նորանք չեն փոխվում եւ Աստուածանից չեն վախենում։
  • 20Իր ձեռքերը գցում է իր խաղաղ ընկերների վերայ, իր դաշինքը դրժում է։
  • 21Նորա բերանը իւղիցը աւելի կակուղ է, բայց կռիւ կայ նորա սրտումը. Նորա խօսքերը ձէթիցն աւելի կակուղ են, բայց սրած թուր են։
  • 22Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը։
  • 23Եւ դու, ով Աստուած, վայր կ’գցես նորանց ապականութեան հորի մէջ. արիւն թափող ու նենգաւոր մարդիկը իրանց օրերը մինչեւ կէսը չեն հասցնիլ. Բայց ես քեզ եմ յուսացած։
← Ցանկ