ՍԱՂՄՈՍ56
  • 1Երգողների գլխաւորին. Համր աղաւնիի հեռաւորութեանց եղանակովը. Դաւիթի Երգ։ Երբոր Փղշտացիք բռնեցին նորան Գէթումը։ Ով Աստուած, ողորմիր ինձ. Որովհետեւ մարդն ինձ ուզում է կուլ տալ. Ամեն օր պատերազմելով նեղացնում է ինձ։
  • 2Թշնամիքս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ. Որովհետեւ շատ են ինձ հետ ամբարտաւանութիւնով կռիւ անողները։
  • 3Ինչ օր որ վախենամ՝ քեզ կ’յուսամ։
  • 4Աստուծով կ’գովեմ նորա խօսքը. Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. Ի՞նչ կ’անէ ինձ մարմինը։
  • 5Ամեն օր ծռում եմ խօսքերս. Նորանց ինձ վերայ արած բոլոր խորհուրդները դէպի չարութիւնն են։
  • 6Նորանք հաւաքվում են եւ թաք կենում. Իմ ոտների հետքերին մտիկ են տալիս. Որովհետեւ սպասում են իմ անձին։
  • 7Մի՞թէ անօրէնութիւնով փրկութիւն կ’լինի նորանց. Բարկութիւնով վայր գցիր ժողովուրդները, ով Աստուած։
  • 8Իմ թափառիլը դու համարում ես. Իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են։
  • 10Աստուծով կ’գովեմ նորա խօսքը. Տէրով կ’գովեմ նորա խօսքը։
  • 11Ես Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. Ի՞նչ կ’անէ ինձ մարդը։
  • 12Ով Աստուած, քո ուխտերն ինձ վերայ են. Գոհութեան պատարագներ կ’մատուցանեմ քեզ։
  • 13Որովհետեւ դու իմ անձը փրկեցիր մահիցը. Այո, ոտներս՝ գայթակղելուցը, որ Աստուծոյ առաջին ման գամ կենդանեաց լոյսի մէջ։
← Ցանկ