ՍԱՂՄՈՍ57
  • 1Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Դաւիթի Երգ. Երբոր նա Սաւուղի երեսիցը փախել՝ քարայրումն էր։ Ողորմիր ինձ, ով Աստուած, ողորմիր ինձ. Որովհետեւ քեզ է յուսացած իմ անձը. Եւ ես քո թեւերի շուքին կ’յուսամ մինչեւ որ չարիքն անցնին։
  • 2Ես Բարձրեալ Աստուծուն եմ կանչում. այն Աստուծուն որ ինձ բարի է անում։
  • 3Նա կ’ուղարկէ երկնքիցը եւ կ’փրկէ ինձ. Նա ամօթ կ’անէ նորան որ ուզում է ինձ կուլ տալ։ (Սէլա։) Աստուած ուղարկում է իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնը։
  • 4Իմ անձը առիւծների մէջ է. Ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մէջ. նորանց ատամները նիզակ ու նետ են, եւ նորանց լեզուները՝ սրած թուր։
  • 5Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. Քո փառքն ամեն երկրի վերայ լինի։
  • 6Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. Իմ անձը խոնարհուած էր. Փոս փորեցին իմ առաջին, եւ իրանք ընկան մէջը։ (Սէլա։)
  • 7Սիրտս պատրաստ է, ով Աստուած, սիրտս պատրաստ է. Երգով կ’օրհնեմ եւ սաղմոս կ’ասեմ։
  • 8Զարթնիր, իմ փառք. Զարթնիր, սաղմոսարան եւ քնար. Ես կ’զարթնանամ կանուխ առաւօտանց։
  • 9Կ’գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. Սաղմոս կ’ասեմ քեզ ազգերի մէջ։
  • 10Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է մինչեւ երկինքը, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։
  • 11Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. Քո փառքը ամեն երկրի վերայ։
← Ցանկ