ՍԱՂՄՈՍ58
  • 1Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Դաւիթի Երգ։ Իրաւի՞ մունջ արդարութիւն կ’խօսիք, ուղիղ դատաստան արէք, ով մարդկանց որդիք։
  • 2Ընդհակառակը՝ սրտով անօրէնութիւն էք գործում. ձեր ձեռքի անիրաւութիւնը կշռով բաժանում էք երկրի մէջ։
  • 3Ամբարիշտները մօր արգանդիցը ծուռ են. Որովայնիցը մոլորուած են սուտ խօսողները։
  • 4Նորանց թոյնը նման է օձի թոյնի. Ինչպէս խուլ իժ, որ իր ականջը խփում է,
  • 5Որ չ’լսէ կախարդների ձայնին՝ այն թովչին որ վարպետութեամբ թովում է։
  • 6Ով Աստուած, փշրիր նորանց ատամները իրանց բերանումը. Եւ առիւծների մեծ ակռաները ջարդիր, ով Տէր։
  • 7Հալուին նորանք ինչպէս ջուր որ անդադար գնում է, եւ երբոր նետ գցեն՝ թող լինին իբր բթացած։
  • 8Խխունջի պէս լինին որ հալվում է գնալիս. կնոջ վիժածի պէս՝ որ արեւը չ’տեսնան։
  • 9Դեռ ձեր կաթսաները վառուած փուշի տաքութիւնը չ’իմացած՝ թէ հումը թէ այրուածը, մրրկիցը տարուին։
  • 10Արդարն ուրախ կ’լինի երբոր վրէժխնդրութիւնը կ’տեսնէ. իր ոտները կ’լուանայ ամբարշտի արիւնովը։
  • 11Եւ մարդիկ կ’ասեն. Իրաւի որ վարձք կայ արդարի համար, իրաւի որ կայ Աստուած՝ դատաւոր երկրի վերայ։
← Ցանկ