ՍԱՂՄՈՍ59
  • 2Փրկիր ինձ անօրէնութիւն գործողներիցը, եւ արիւնահեղ մարդկանցիցը ապրեցրու ինձ։
  • 3Որովհետեւ ահա թագուն սպասում են՝ որ իմ անձը բռնեն. զօրեղները ժողովվում են ինձ վերայ առանց իմ անօրէնութեան եւ առանց իմ մեղքի, ով Տէր։
  • 4Առանց իմ անօրէնութեան վազում են եւ պատրաստվում. զարթնիր՝ որ առաջս գաս, եւ տես։
  • 5Իսկ դու, ով Տէր՝ Զօրաց Աստուած՝ Իսրայէլի Աստուածը, վեր կաց որ ամեն հեթանոսներին այցելես. Մի ողորմիր ոչ մի անօրէնութիւն գործողի։ (Սէլա։)
  • 6Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ են գալիս։
  • 7Ահա վայրահաչ խօսում են իրանց բերանովը. սրեր կան իրանց շրթունքներումը, որովհետեւ ասում են՝ Ո՞վ կ’լսէ։
  • 8Բայց դու, Տէր, կ’ծիծաղես նորանց վերայ, եւ ծաղր կ’անես այդ ամեն հեթանոսներին։
  • 9Ով իմ զօրութիւնը, քեզ եմ մտիկ տալիս, որովհետեւ Աստուած է իմ ապաւէնը։
  • 10Իմ ողորմութեան Աստուածը ինձ կ’դիմաւորէ. Աստուած ինձ ուրախութիւնով նայիլ կ’տայ իմ թշնամիների վերայ։
  • 11Մի սպանիր նորանց, որ իմ ժողովուրդը չ’մոռանայ ցիրուցան արա նորանց քո զօրութիւնովը, եւ վայր գցիր նորանց, ով Տէր՝ մեր վահանը։
  • 12Իրանց բերանի մեղքի համար եւ իրանց շրթունքների խօսքի համար թող բռնուին իրանց ամբարտաւանութիւնովը. Եւ այն անէծքի եւ սուտ խօսքերի համար որ պատմում են,
  • 13Սատկեցրու նորանց բարկութիւնով. Սատկեցրու որ չքանան, եւ գիտենան՝ որ Աստուած տիրում է Յակոբի մէջ մինչեւ երկրի ծայրերը. (Սէլա։)
  • 14Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ գալիս.
  • 15Նորանք թափառում են ուտելու համար. Եւ եթէ չեն կշտանում, տրտնջում են։
  • 16Բայց ես կ’օրհնեմ քո զօրութիւնը, եւ առաւօտանց կ’փառաբանեմ քո ողորմութիւնը. Որովհետեւ դու պահապան եւ ապաւէն եղար ինձ իմ նեղութեան օրը։
  • 17Ով իմ զօրութիւն, քեզ սաղմոս կ’երգեմ. Որովհետեւ, ով Աստուած, դու ես իմ պահապանը եւ իմ ողորմութեան Աստուածը։
← Ցանկ