ՍԱՂՄՈՍ59
  • 1Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Դաւիթի Երգ։ Երբոր Սաւուղն ուղարկեց եւ նորա տունը պահել տուաւ որ սպանէ նորան։ Փրկիր ինձ իմ թշնամիներիցը, իմ Աստուած. Ապրեցրու ինձ նորանցից որ վեր կացան ինձ վերայ։
  • 2Փրկիր ինձ անօրէնութիւն գործողներիցը, եւ արիւնահեղ մարդկանցիցը ապրեցրու ինձ։
  • 3Որովհետեւ ահա թագուն սպասում են՝ որ իմ անձը բռնեն. զօրեղները ժողովվում են ինձ վերայ առանց իմ անօրէնութեան եւ առանց իմ մեղքի, ով Տէր։
  • 4Առանց իմ անօրէնութեան վազում են եւ պատրաստվում. զարթնիր՝ որ առաջս գաս, եւ տես։
  • 5Իսկ դու, ով Տէր՝ Զօրաց Աստուած՝ Իսրայէլի Աստուածը, վեր կաց որ ամեն հեթանոսներին այցելես. Մի ողորմիր ոչ մի անօրէնութիւն գործողի։ (Սէլա։)
  • 6Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ են գալիս։
  • 7Ահա վայրահաչ խօսում են իրանց բերանովը. սրեր կան իրանց շրթունքներումը, որովհետեւ ասում են՝ Ո՞վ կ’լսէ։
  • 9Ով իմ զօրութիւնը, քեզ եմ մտիկ տալիս, որովհետեւ Աստուած է իմ ապաւէնը։
  • 10Իմ ողորմութեան Աստուածը ինձ կ’դիմաւորէ. Աստուած ինձ ուրախութիւնով նայիլ կ’տայ իմ թշնամիների վերայ։
  • 11Մի սպանիր նորանց, որ իմ ժողովուրդը չ’մոռանայ ցիրուցան արա նորանց քո զօրութիւնովը, եւ վայր գցիր նորանց, ով Տէր՝ մեր վահանը։
  • 12Իրանց բերանի մեղքի համար եւ իրանց շրթունքների խօսքի համար թող բռնուին իրանց ամբարտաւանութիւնովը. Եւ այն անէծքի եւ սուտ խօսքերի համար որ պատմում են,
  • 13Սատկեցրու նորանց բարկութիւնով. Սատկեցրու որ չքանան, եւ գիտենան՝ որ Աստուած տիրում է Յակոբի մէջ մինչեւ երկրի ծայրերը. (Սէլա։)
  • 14Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ գալիս.
  • 15Նորանք թափառում են ուտելու համար. Եւ եթէ չեն կշտանում, տրտնջում են։
  • 16Բայց ես կ’օրհնեմ քո զօրութիւնը, եւ առաւօտանց կ’փառաբանեմ քո ողորմութիւնը. Որովհետեւ դու պահապան եւ ապաւէն եղար ինձ իմ նեղութեան օրը։
  • 17Ով իմ զօրութիւն, քեզ սաղմոս կ’երգեմ. Որովհետեւ, ով Աստուած, դու ես իմ պահապանը եւ իմ ողորմութեան Աստուածը։
← Ցանկ