ՍԱՂՄՈՍ6
  • 1Երգողների գլխաւորին։ Նկինօթով. Ութերորդին վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը. Եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։
  • 2Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ ոսկերքը սարսափում են։
  • 3Եւ իմ անձը շատ սարսափած է. Եւ դու, ով Տէր, մինչեւ ե՞րբ։
  • 4Դարձիր, Տէր, փրկիր իմ անձը. Ապրեցրու ինձ քո ողորմութեան համար։
  • 5Որովհետեւ մահի մէջ քեզ յիշել չ’կայ. Գերեզմանումը ո՞վ կ’փառաւորէ քեզ։
  • 6Ես վաստակած եմ իմ հառաչանքներովը. Բոլոր գիշերը լուանում եմ իմ անկողինը, եւ արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը։
  • 7Տրտմութիւնից մաշուեցաւ իմ աչքը, հնացաւ իմ նեղացնողների պատճառովը։
  • 8Հեռացէք ինձանից, ով բոլոր անօրէնութիւն գործողներ. Որովհետեւ Տէրն իմ լացի ձայնը լսել է։
  • 9Տէրը լսեց իմ աղաչանքը. Տէրն ընդունում է իմ աղօթքը։
  • 10Թող ամաչեն ու շատ զարհուրին իմ ամեն թշնամիները. յետ դառնան և ամաչեն շուտով։
← Ցանկ