ՍԱՂՄՈՍ60
  • 2Դու դողացրիր երկիրը եւ նորան պատառեցիր. բժշկիր նորա կոտրածը, որովհետեւ երերում է։
  • 3Խիստ բան ցոյց տուիր քո ժողովրդին. խմել տուիր մեզ թմրութեան գինի։
  • 4Բայց քեզանից վախեցողներին դրօշակ տուիր, որ ճշմարտութեան համար բարձրացնեն. (Սէլա։)
  • 5Որ քո սիրելիքն ապրին. Թող քո աջը փրկէ. Եւ լսիր ինձ։
  • 6Աստուած խօսեց իր սուրբ տեղումը՝ ես կ’ցնծամ, Սիւքէմը կ’բաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կ’չափեմ։
  • 7Իմն է Գաղաադը՝ եւ իմն է Մանասէն, եւ Եփրեմը իմ գլխի զօրութիւնն է, եւ Յուդան իմ գաւազանը։
  • 8Մովաբն իմ լուանալու ամանն է. Իմ կօշիկը Եդովմի վերայ կ’գցեմ. ով Փղշտացիների երկիր. Ցնծա ինձ համար։
  • 9Ո՞վ կ’տանի ինձ ամուր քաղաք, ո՞վ կ’առաջնորդէ ինձ մինչեւ Եդոմ։
  • 10Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։
  • 11Տուր մեզ քո օգնութիւնը նեղութեան մէջ. որովհետեւ մարդի օգնութիւնը փուչ է։
  • 12Մենք Աստուծով զօրութիւն կ’գործենք. Եւ նա կոխ կ’տայ մեր թշնամիներին։
← Ցանկ