ՍԱՂՄՈՍ60
  • 1Երգողների գլխաւորին. Շուշան-էդութի վերայ. Դաւիթի Երգ, սովորեցնելու համար։ Երբոր կռիւ արաւ Միջագետաց Ասորիների եւ Զոպայ Ասորիների հետ. Եւ երբոր Յովաբը ետ դառաւ եւ Եդոմիցը տասնեւերկու հազար մարդ կոտորեց Աղի Ձորումը։ Ով Աստուած, մեզ դէն գցեցիր, ցրուեցիր մեզ, բարկացար. Ետ դարձիր դէպի մեզ։
  • 2Դու դողացրիր երկիրը եւ նորան պատառեցիր. բժշկիր նորա կոտրածը, որովհետեւ երերում է։
  • 3Խիստ բան ցոյց տուիր քո ժողովրդին. խմել տուիր մեզ թմրութեան գինի։
  • 4Բայց քեզանից վախեցողներին դրօշակ տուիր, որ ճշմարտութեան համար բարձրացնեն. (Սէլա։)
  • 5Որ քո սիրելիքն ապրին. Թող քո աջը փրկէ. Եւ լսիր ինձ։
  • 6Աստուած խօսեց իր սուրբ տեղումը՝ ես կ’ցնծամ, Սիւքէմը կ’բաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կ’չափեմ։
  • 7Իմն է Գաղաադը՝ եւ իմն է Մանասէն, եւ Եփրեմը իմ գլխի զօրութիւնն է, եւ Յուդան իմ գաւազանը։
  • 8Մովաբն իմ լուանալու ամանն է. Իմ կօշիկը Եդովմի վերայ կ’գցեմ. ով Փղշտացիների երկիր. Ցնծա ինձ համար։
  • 9Ո՞վ կ’տանի ինձ ամուր քաղաք, ո՞վ կ’առաջնորդէ ինձ մինչեւ Եդոմ։
  • 11Տուր մեզ քո օգնութիւնը նեղութեան մէջ. որովհետեւ մարդի օգնութիւնը փուչ է։
  • 12Մենք Աստուծով զօրութիւն կ’գործենք. Եւ նա կոխ կ’տայ մեր թշնամիներին։
← Ցանկ