ՍԱՂՄՈՍ61
  • 1Երգողների գլխաւորին Նկինօթի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Ով Աստուած, լսիր իմ աղաղակը. Մտիկ արա իմ աղօթքին։
  • 2Երկրի ծայրիցը կանչում եմ դէպի քեզ՝ երբոր սիրտս թուլանում է. Առաջնորդիր ինձ այն վէմին, որ ինձանից բարձր է։
  • 3Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, զօրաւոր աշտարակ թշնամիի դէմ։
  • 4Ես քո խորանումը կ’բնակուիմ յաւիտեաններով քո թեւերի ծածկոյթի տակ կ’ապաւինիմ։ (Սէլա։)
  • 5Որովհետեւ, ով Աստուած, դու լսում ես իմ ուխտերը. Եւ տալիս ես ինձ քո անունից վախեցողների ժառանգութիւնը։
  • 6Օրեր ես աւելացնում թագաւորի օրերի վերայ. Եւ նորա տարիները ազգից մինչեւ ազգի պէս։
  • 8Ուրեմն քո անունին յաւիտեան սաղմոս կ’ասեմ, որ իմ ուխտերն օրէցօր վճարեմ։
← Ցանկ