ՍԱՂՄՈՍ62
  • 1Երգողների գլխաւորին։ Իդիթունի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Իրաւի որ իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստուծուն, նորանից է իմ փրկութիւնը։
  • 2Իրաւի որ նա է իմ վէմը եւ իմ փրկութիւնը, իմ ապաւէնը որ խիստ չ’շարժուիմ։
  • 3Մինչեւ ե՞րբ էք յարձակվում մարդի վերայ, որ ամենքդ սպանէք նորան, ինչպէս ծռուած պատ եւ խախուտ պարիսպ։
  • 4Իրաւի խորհուրդ են անում՝ որ իր բարձրութիւնիցը վայր գցեն նորան. Հաւանում են ստութեան. իրանց բերանովն օրհնում են, բայց իրանց սրտումն անիծում։ (Սէլա։)
  • 5Ով իմ անձը, մինակ լուռ մտիկ տուր Աստուծուն. Որովհետեւ նորանից է իմ յոյսը։
  • 6Իրաւի որ նա է իմ վէմը, իմ փրկութիւնը, իմ ապաւէնը. Ես չեմ շարժուիլ։
  • 7Աստուծոյ մօտ է իմ փրկութիւնը եւ փառքը. Իմ զօրութեան վէմն ու իմ ապաւէնը Աստուծոյ մօտ է։
  • 8Յուսացէք նորան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թափեցէք ձեր սրտերը նորա առաջին. Աստուած մեր ապաւէնն է։ (Սէլա։)
  • 9Իրաւի որ հասարակ մարդիկն ունայն են եւ մեծամեծ մարդիկը՝ սուտ. Երբոր կշռի մէջ դրուին՝ նորանք ամեն ունայնութիւնից աւելի թեթեւ են։
  • 10մի յուսաք հարստահարութեան, եւ զուր յոյս մի դնէք յափշտակութեան վերայ. Եթէ հարստութիւնը շատանայ՝ սիրտ մի դնէք նորա վերայ։
  • 11Աստուած մի անգամ խօսեց. Ես երկու անգամ լսեցի այս. Թէ զօրութիւնն Աստուծուն է։
  • 12Եւ քոնն է ողորմութիւնը, Տէր, որովհետեւ դու մարդին հատուցում կ’տաս նորա գործերի պէս։
← Ցանկ