ՍԱՂՄՈՍ63
- 1Դաւիթի Սաղմոս. երբոր նա Յուդայի անապատումն էր։ Ով Աստուած, դու ես իմ Աստուածը. Առաւօտանց քեզ եմ ման գալիս. հոգիս ծարաւ է քեզ համար. Մարմինս քեզ է ցանկանում ցամաք եւ ծարաւ երկրում, ուր որ ջուր չ’կայ։
- 2Այնպէս սրբութեան տեղումը նայեցի քեզ, որ քո զօրութիւնն ու փառքը տեսնեմ։
- 3Որովհետեւ քո ողորմութիւնը լաւ է քան թէ կեանքը. Իմ շրթունքներս պիտի գովեն քեզ։
- 4Այսպէս կ’օրհնեմ քեզ իմ կեանքումը. Քո անունովը կ’բարձրացնեմ իմ ձեռքերը։
- 5Իմ կեանքը կ’կշտանայ ինչպէս ճարպով եւ պարարտութիւնով, եւ իմ բերանը կ’օրհնէ քեզ ուրախ շրթունքներով։
- 6Երբոր քեզ յիշում եմ անկողնումս գիշերուան պահերումը քեզ վերայ եմ մտածում։
- 7Որովհետեւ դու ինձ օգնութիւն եղար. Եւ ես քո թեւերի հովանաւորութեան տակ կ’ցնծամ։
- 8Իմ անձը պինդ քո ետեւիցն է ընկնում. Քո աջը հաստատ պահում է ինձ։
- 9Բայց նորանք իմ անձի կորուստն են ուզում. Վայր կ’ընկնեն երկրի խորերի մէջ.
- 10Սրի ձեռը կ’մատնուին. Չագալների բաժին կ’լինին։
- 11Բայց թագաւորն Աստուծով կ’ուրախանայ. Կ’պարծենան բոլոր նորանով երդում անողները, որովհետեւ կ’խփուի սուտ խօսողների բերանը։
