ՍԱՂՄՈՍ66
  • 2Սաղմոս ասեցէք նորա անունի փառքին. փառաւոր արէք նորա գովութիւնը։
  • 3Ասեցէք Աստուծուն. Ի՜նչ զարմանալի են քո գործքերը. քո մեծ զօրութեան համար քո թշնամիները կ’շողոքորթեն քեզ։
  • 4Ամեն երկիր քեզ երկրպագութիւն պիտի տայ եւ սաղմոս ասէ քեզ. Սաղմոս ասէ քո անունին։ (Սէլա։)
  • 5Եկէք եւ տեսէք Աստուծոյ գործերը. Նա ահաւոր է իր գործքերովը մարդկանց որդկանց վերայ։
  • 6Ծովը ցամաքի փոխեց. գետի միջովն անց կացան ոտով. Այնտեղ մենք ուրախ եղանք նորանով։
  • 7նա տիրապետում է իր ոյժովը յաւիտեան, նորա աչքերը նայում են հեթանոսների վերայ. ապստամբուածները թող չ’բարձրանան։ (Սէլա։)
  • 8Ով ժողովուրդներ, օրհնեցէք մեր Աստուծուն. Եւ լսել տուէք նորա գովութեան ձայնը։
  • 9Նա մեր անձինքը պահում է կեանքի մէջ. Եւ թող չէ տալիս որ մեր ոտները սասանին։
  • 10Որովհետեւ դու փորձեցիր մեզ, ով Աստուած. քննեցիր մեզ ինչպէս որ արծաթը քննվում է։
  • 11Դու մտցրիր մեզ որոգայթի մէջ. Ծանր բեռ դրիր մեր մէջքի վերայ։
  • 12Մարդիկ հեծցրիր մեր գլխի վերայ. Կրակի եւ ջրի մէջ մտանք. Եւ դու հանեցիր մեզ առատութեան տեղ։
  • 13Ես ողջակէզներով քո տունը կ’մտնեմ. կ’հատուցանեմ քեզ իմ ուխտերը,
  • 14Որ իմ շրթունքները խոստացան, եւ իմ բերանը խօսեց իմ նեղութեան ժամանակ։
  • 15Պարարտ ողջակէզներ կ’մատուցանեմ քեզ խոյերի զոհի բուրմունքով. Պատարագ կ’բերեմ արջառներ նոխազների հետ։ (Սէլա։)
  • 16Եկէք լսեցէք, ամենքդ՝ որ Աստուածանից վախենում էք, եւ պատմեմ ձեզ ինչ որ արաւ նա իմ անձի համար։
  • 17Ես կանչեցի դէպի նա իմ բերանովը եւ փառաբանութիւն կար իմ լեզուի տակ։
  • 18Եթէ ես անօրէնութիւն տեսնէի իմ սրտումը, Տէրը չէր լսիլ ինձ։
  • 19Սակայն Աստուած լսեց, եւ իմ աղօթքի ձայնին մտիկ արաւ։
  • 20Օրհնեա՜լ է Աստուած, որ իմ աղօթքը դէն չէ գցում. Եւ իր ողորմութիւնը ինձանից չէ դարձնում։
← Ցանկ