ՍԱՂՄՈՍ67
  • 1Երգողների գլխաւորին. Նկինօթով. Սաղմոս. Երգ։ Աստուած ողորմէ մեզ եւ օրհնէ մեզ. նա փայլեցնէ իր երեսը մեզ վերայ. (Սէլա։)
  • 2Որ քո ճանապարհը ճանաչուի երկրումս, եւ քո փրկութիւնը՝ ամեն ազգերի մէջ։
  • 3Թող ժողովուրդները գոհանան քեզանից, ով Աստուած. Թող ամեն ժողովուրդները գոհանան քեզանից։
  • 4Թող ժողովուրդներն ուրախանան եւ ցնծան. որովհետեւ դու ժողովուրդներին դատում ես ուղղութիւնով, եւ ազգերին առաջնորդում ես երկրի վերայ։ (Սէլա։)
  • 6Երկիրն իր պտուղը տուաւ. Թող օրհնէ մեզ Աստուած՝ մեր Աստուածը։
  • 7Թող օրհնէ մեզ Աստուած, եւ նորանից վախենան երկրի ամեն ծայրերը։
← Ցանկ