ՍԱՂՄՈՍ70
  • 1Երգողների գլխաւորին. Դաւիթի (Սաղմոս) յիշատակի համար։ Ով Աստուած, շուտ արա որ ինձ փրկես, Տէր, որ ինձ օգնես։
  • 2Թող ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը խնդրողները. Թող ետ դառնան եւ ամօթ լինին ինձ չար ուզողները։
  • 3Թող իրանց ամօթովը ետ դառնան նորանք, որ ինձ ասում են՝ Վահ, վահ։
  • 4Թող ցնծան եւ ուրախանան քեզանով բոլոր քեզ խնդրողները, եւ քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն. Աստուած մեծանայ։
  • 5Բայց ես աղքատ եմ եւ տնանկ, ով Աստուած, շուտով հասիր ինձ մօտ. Դու ես իմ օգնականն ու փրկիչը, Տէր, մի ուշանար։
← Ցանկ