ՍԱՂՄՈՍ71
  • 1Ով Տէր, ես քեզ եմ յուսացած՝ թող չ’ամաչեմ յաւիտեան։
  • 2Քո արդարութիւնովն ապրեցրու եւ ազատիր ինձ. Խոնարհեցրու քո ականջները ինձ մօտ՝ եւ փրկիր ինձ։
  • 3Ապաւինութեան վէմ եղիր ինձ համար, որ միշտ քեզ մօտ գամ. Դու հրամայեցիր որ փրկես ինձ, որովհետեւ իմ վէմը եւ իմ բերդը դու ես։
  • 4Աստուած իմ, փրկիր ինձ ամբարշտի ձեռքիցը՝ անօրէն եւ բռնաւոր մարդի ձեռքիցը։
  • 5Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, ով Տէր Եհովայ, իմ յոյսը իմ մանկութիւնիցը դու ես։
  • 6Ես քեզ վերայ հաստատուեցայ արգանդիցը. Դու ես իմ պահապանն իմ մօր փորիցը. Իմ օրհնութիւնը միշտ քեզ համար է։
  • 7Ես հրաշքի պէս եղայ շատերի համար. Բայց դու ես իմ զօրաւոր ապաւէնը։
  • 8Թող իմ բերանը լցուի քո գովասանքովը. Ամեն օր քո փառաբանութիւնովը։
  • 9Իմ ծերութեան ժամանակումը դէն մի գցիր ինձ. Զօրութիւնս պակասուելիս մի թողիր ինձ։
  • 10Որովհետեւ թշնամիներս խօսում են ինձ դէմ. Եւ իմ անձին սպասողները իրար հետ խորհուրդ են անում.
  • 11Եւ ասում. Աստուած թողեց նորան, հալածեցէք եւ բռնեցէք նորան. Որովհետեւ ոչ ով չ’կայ, որ փրկէ նորան։
  • 12Ով Աստուած, մի հեռանար ինձանից. Ով Աստուածս, շուտով օգնիր ինձ։
  • 13Թող ամաչեն ու կորչեն իմ անձի հակառակողները. Թող նախատինքով եւ ամօթով ծածկուին ինձ չար ուզողները։
  • 14Բայց ես միշտ կ’սպասեմ, եւ քո ամեն փառաբանութիւնների վերայ փառաբանութիւն կ’աւելացնեմ։
  • 15Թող իմ բերանը պատմէ քո արդարութիւնը, ամեն օր քո փրկութիւնը, որովհետեւ ես չ’գիտեմ նորանց համրանքը։
  • 17Ով Աստուած, դու սովորեցրիր ինձ իմ մանկութիւնիցը, եւ մինչեւ հիմա պատմում եմ քո հրաշքները։
  • 18Եւ հիմա մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. Մինչեւ որ քո բազուկը պատմեմ յաջորդ սերունդին եւ քո զօրութիւնը բոլոր եկողներին։
  • 19Եւ քո արդարութիւնը, ով Աստուած, մինչեւ բարձրն է որ դու մեծամեծ բաներ արիր. Ով Աստուած, ո՞վ է քեզ նման։
  • 20Դու որ նեղութիւններ եւ չարչարանք ցոյց տուիր ինձ. դարձեալ կենդանի ես անում ինձ՝ եւ երկրի անդունդիցը դարձեալ հանում ես ինձ։
  • 21Դու շատացնում ես իմ մեծութիւնը, եւ դարձեալ մխիթարում ես ինձ։
  • 22Ես կ’գոհանամ քեզանից, ով Աստուած, նուագարանով քո ճշմարտութեանը համար. Սաղմոս կ’ասեմ քեզ քնարով, Ով Իսրայէլի Սուրբդ։
  • 23Իմ շրթունքները կ’ցնծան՝ երբոր սաղմոս ասեմ քեզ. Եւ իմ անձը՝ որ դու փրկեցիր։
  • 24Եւ իմ լեզուն էլ ամեն օր կ’խօսի քո արդարութեանը համար, որովհետեւ ամաչեցին եւ ամօթ եղան ինձ չար ուզողները։
← Ցանկ