ՍԱՂՄՈՍ73
- 1Ասափի Սաղմոս։ Իրաւի որ Աստուած բարի է Իսրայէլի համար՝ սրտով ուղիղների համար։
- 2Եւ քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին, եւ բան չէր մնացել որ գնացքս սահէր.
- 3Որովհետեւ նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս։
- 4Որովհետեւ նորանք ցաւ չ’ունին մինչեւ իրանց մահը. Եւ նորանց մարմինը փափուկ է։
- 5Նորանք մարդի նեղութեան մէջ չեն, եւ ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։
- 6Սորա համար ամբարտաւանութիւնը վզանոցի պէս պատում է նորանց. Եւ բռնութիւնը զարդարանքի պէս ծածկում է նորանց։
- 7Նորանց աչքերը պարարտութիւնից դուրս են գալիս, իրանց սրտի խորհուրդների պէս են կենցաղավարվում։
- 8Ծիծաղում են եւ չարութիւնով բռնութիւն խօսում. բարձրից են խօսում։
- 9Իրանց բերանը երկնքումն են դնում. Բայց նորանց լեզուն երկրի մէջ է ման գալիս։
- 10Սորա համար նորա ժողովուրդը այստեղ է դառնում, եւ լիութիւնով ջուր են քամում իրանց համար։
- 11Եւ ասում են. Աստուած ի՞նչպէս գիտէ, եւ գիտութի՞ւն կայ Բարձրելոյն մօտ։
- 12Ահա սորանք են ամբարիշտները որ յաջողակ են աշխարհքումս, եւ աւելացնում են հարստութիւնը։
- 13Իրաւի որ իմ սիրտն զուր տեղն եմ սրբում եւ իմ ձեռքերը սրբութիւնով լուանում։
- 14Եւ ամեն օր տանջվում եմ եւ խրատվում՝ ամեն առաւօտ։
- 15Եթէ ասէի թէ ես էլ նորանց նման կ’խօսիմ. Ահա քո որդկանց ազգին նենգութիւն կ’անէի։
- 16Եւ ես միտք արի որ իմանամ այս. Սակայն դժուար էր իմ աչքերի առաջին.
- 17Մինչեւ որ Աստուծոյ սրբութեան տեղը մտայ եւ նորանց վերջն իմացայ։
- 18Իրաւի որ դու նորանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանուելու մէջ ես գցում նորանց։
- 19Ի՜նչպէս յանկարծակի փչանում՝ սատակվում՝ կորչում են զարհուրանքով։
- 20Ինչպէս երազն է զարթնելուց յետոյ. Այնպէս դու, Տէր, զարթնելիս կ’անարգես նորանց պատկերը։
- 21Երբոր դառն ցաւեցաւ իմ սիրտը, եւ իմ երիկամունքներիցը խոցուեցայ.
- 22Այն ժամանակ ես յիմար եղայ եւ չ’իմացայ. Ինչպէս անասուն եղայ քո առաջին։
- 23Բայց միշտ քեզ հետ եմ. Դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր։
- 24Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կ’ընդունես ինձ։
- 25Ո՞վ ունիմ ես երկնքումը, եւ քեզանից ջոկ բան չեմ ուզում երկրի վերայ։
- 26Թէեւ մարմինս ու սիրտս մաշուին. Աստուած յաւիտեան իմ սրտի ոյժն ու իմ բաժինն է։
- 27Որովհետեւ ահա քեզանից հեռացողները կ’կորչեն. Դու կ’սատկեցնես բոլոր քեզ դէմ շնացողին։
- 28Բայց ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն. Իմ յոյսը Տէր Աստուծոյ վերայ եմ դնում, որ քո ամեն գործքերը պատմեմ։
