ՍԱՂՄՈՍ75
- 1Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Ասափի Սաղմոս. Երգ։ Գոհանում ենք քեզանից, ով Աստուած, գոհանում ենք, եւ քո անունը մօտ է. Քո հրաշքները պատմում են։
- 2Երբոր պատշաճ ժամանակ կ’ունենամ, ուղիղ կ’դատեմ ես։
- 3Երկիրը եւ նորա ամեն բնակիչները մաշուեցան. Ես նորա սիւները կ’հաստատեմ։ (Սէլա։)
- 4Ասեցի յիմարներին. Յիմարութիւն մի գործէք. Եւ ամբարիշտներին. Եղջիւր մի բարձրացնէք.
- 5Ձեր եղջիւրը դէպի բարձրը մի բարձրացնէք. Հաստ վզով մի խօսիք։
- 6Որովհետեւ բարձրանալը ոչ արեւելքիցն է եւ ոչ արեւմտքիցը՝ եւ ոչ անապատիցը։
- 7Բայց Աստուած է դատաւոր. սորան խոնարհեցնում է եւ նորան բարձրացնում։
- 8Որովհետեւ բաժակ կայ Տիրոջ ձեռքումը. Եւ գինին պղտորութիւնով լցուած եփում է. Եւ նա թափում է նորանից. Բայց իրաւի երկրի ամեն ամբարիշտները նորա մրուրները պիտի քամեն՝ խմեն։
- 9Բայց ես յաւիտեան կ’պատմեմ. Սաղմոս կ’ասեմ Յակոբի Աստուծուն։
- 10Եւ ամբարիշտների ամեն եղջիւրները կ’փշրեմ. արդարների եղջիւրները կ’բարձրանան։
