ՍԱՂՄՈՍ75
  • 1Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Ասափի Սաղմոս. Երգ։ Գոհանում ենք քեզանից, ով Աստուած, գոհանում ենք, եւ քո անունը մօտ է. Քո հրաշքները պատմում են։
  • 2Երբոր պատշաճ ժամանակ կ’ունենամ, ուղիղ կ’դատեմ ես։
  • 3Երկիրը եւ նորա ամեն բնակիչները մաշուեցան. Ես նորա սիւները կ’հաստատեմ։ (Սէլա։)
  • 4Ասեցի յիմարներին. Յիմարութիւն մի գործէք. Եւ ամբարիշտներին. Եղջիւր մի բարձրացնէք.
  • 5Ձեր եղջիւրը դէպի բարձրը մի բարձրացնէք. Հաստ վզով մի խօսիք։
  • 7Բայց Աստուած է դատաւոր. սորան խոնարհեցնում է եւ նորան բարձրացնում։
  • 8Որովհետեւ բաժակ կայ Տիրոջ ձեռքումը. Եւ գինին պղտորութիւնով լցուած եփում է. Եւ նա թափում է նորանից. Բայց իրաւի երկրի ամեն ամբարիշտները նորա մրուրները պիտի քամեն՝ խմեն։
  • 9Բայց ես յաւիտեան կ’պատմեմ. Սաղմոս կ’ասեմ Յակոբի Աստուծուն։
  • 10Եւ ամբարիշտների ամեն եղջիւրները կ’փշրեմ. արդարների եղջիւրները կ’բարձրանան։
← Ցանկ