ՍԱՂՄՈՍ76
- 1Երգողների գլխաւորին. Նկինօթով. Ասափի Սաղմոս. Երգ։ Աստուած յայտնի է Յուդայի մէջ. Նորա անունը մեծ է Իսրայէլի մէջ։
- 2Եւ Սաղէմի մէջ է նորա խորանը. Եւ նորա բնակարանը՝ Սիօնի մէջ.
- 3Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը՝ վահանը, սուրը եւ կռիւը։ (Սէլա։)
- 4Դու լուսաւոր ես՝ աւելի փառաւոր քան յափշտակութեան սարերը։
- 5Սրտով զօրաւորները աւար եղան. ննջեցին իրանց քնովը. Եւ զօրութեան ամեն մարդիկը չ’գտան իրանց ձեռքերը։
- 6Ով Յակոբի Աստուած, քո սաստելուցը քնով թմրեցան կառքերը եւ ձիանքը։
- 7Դու ահաւոր ես, ով Տէր, ո՞վ կ’կանգնի քո առաջին քո բարկութեան ժամանակին։
- 8Դու երկնքիցը լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է եւ լուռ կենում,
- 9Երբոր Աստուած վեր է կենում դատաստան անելու որ երկրի ամեն խեղճերը փրկէ։ (Սէլա։)
- 10Որովհետեւ մարդկանց բարկութիւնը քեզ համար փառք կ’դառնայ. Աւելորդ բարկութիւնը գօտիի պէս կ’կապես։
- 11Ուխտ դրէք եւ կատարեցէք ձեր Տէր Աստուծուն. ամենքը՝ որ նորա չորս կողմովն են, թող ընծայ բերեն Ահաւորին։
- 12Որ նա կոտրում է իշխանների հոգին. Եւ ահաւոր է երկրի թագաւորների վերայ։
