ՍԱՂՄՈՍ77
  • 1Երգողների գլխաւորին. Իդիթունի վերայ. Ասափի Սաղմոս։ Իմ ձայնը դէպի Աստուած է, եւ ես կանչում եմ. Եւ իմ ձայնը դէպի Աստուած է, եւ նա կ’լսէ ինձ։
  • 2Իմ նեղութեան օրումը Տիրոջն եմ խնդրում. Իմ ձեռքը գիշերումը մեկնած է եւ չէ թուլանում. Իմ անձը չէ կամենում մխիթարուիլ։
  • 3Յիշում եմ Տիրոջը եւ անհանգիստ եմ. Միտք եմ անում եւ հոգիս նուաղում է. (Սէլա։)
  • 4Իմ աչքերի արտեւանունքը արթուն ես պահում. Խռովուած եմ եւ չեմ կարող խօսիլ։
  • 5Մտածում եմ առաջուան օրերը՝ յաւիտենից եղած տարիները։
  • 6Յիշում եմ գիշերումը իմ երգելը. խօսում եմ իմ սրտի հետ եւ հոգիս քննութիւն է անում։
  • 7Մի՞թէ Տէրը յաւիտեան դէն կ’գցէ, եւ այլեւս քաղցրութիւն չի՞ ցոյց տալ։
  • 8Մի՞թէ յաւիտեան կ’վերջանայ նորա ողորմութիւնը, եւ նորա խօսքը կ’պակասի՞ ազգից մինչեւ ազգ։
  • 9Մի՞թէ մոռացաւ Աստուած շնորհք ցոյց տալ. Մի՞թէ բարկութիւնով արգիլեց իր ողորմութիւնը։ (Սէլա։)
  • 10Բայց ես ասում եմ՝ սա իմ ցաւն է. Փոխելը Բարձրելոյն ձեռքին է։
  • 12Եւ քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները։
  • 13Ով Աստուած, քո ճանապարհը սրբութեան մէջ է. ո՞ր աստուած է մեծ ինչպէս Աստուած։
  • 14Դու ես Աստուած որ հրաշք ես անում. Դու ցոյց տուիր քո զօրութիւնը ժողովուրդների մէջ։
  • 15Դու քո բազկովը փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդկանցը։ (Սէլա։)
  • 16Տեսան քեզ ջուրերը, ով Աստուած, տեսան քեզ ջուրերը եւ դողացին. Եւ անդունդները սարսափեցան։
  • 17Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին եւ քո նետերը գնացին։
  • 18Քո որոտմունքի գոռոցը երկնքի պտոյտներումն՝՝ էր. փայլատակմունքը լուսաւորեցին աշխարհքը. երկիրը դղրդաց եւ դողաց։
  • 19Քո ճանապարհը ծովումն էր, եւ քո շաւիղները շատ ջրերի մէջ, եւ քո հետքերը չ’յայտնուեցան։
  • 20Ոչխարի հօտի պէս առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսէսի եւ Ահարօնի ձեռովը։
← Ցանկ