ՍԱՂՄՈՍ90
  • 2Դեռ որ սարերը չէին ծնուած, եւ երկիրս ու աշխարհքս չէիր ստեղծել. Յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած։
  • 3Դու մարդին փոշի ես դարձնում եւ ասում՝ ետ դարձէք, մարդկանց որդիք։
  • 4Որովհետեւ հազար տարին քո առաջին ինչպէս երէկուան օրն է, որ անց կացաւ. Եւ ինչպէս մին պահ գիշերումը։
  • 5Ջրհեղեղով ողողում ես նորանց, եւ նորանք քուն են լինում. ինչպէս խոտ, որ առաւօտանց կանանչանում է։
  • 6Առաւօտանց ծաղկում է եւ անցնում. Իրիկունը կտրվում է եւ չորանում։
  • 7Որովհետեւ մաշուեցանք քո բարկութիւնովը, եւ քո սրտմտութիւնովը շփոթուեցանք։
  • 8Մեր անօրէնութիւնները դրիր քո առաջին, մեր ծածուկ մեղքերը քո երեսի լուսի մէջ.
  • 9Որովհետեւ մեր բոլոր օրերը փչանում են քո բարկութիւնովը. Մեր տարիներն անց ենք կացնում ինչպէս ափեղցփեղ խօսք։
  • 10Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. Որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք։
  • 11Ո՞վ գիտէ քո բարկութեան զօրութիւնը, եւ քո սրտմտութիւնը՝ քո վախի պէս։
  • 12Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։
  • 13Դարձիր, Տէր, մինչեւ ե՞րբ. խղճացիր քո ծառաների վերայ։
  • 14Կշտացրու մեզ առաւօտանց քո ողորմութիւնովը որ ցնծանք եւ ուրախ լինինք մեր ամեն օրերումը։
  • 15Ուրախացրու մեզ այն օրերի չափովը, որ տրտմացրիր մեզ. Այն տարիների չափովը, որ նեղութիւն տեսանք։
  • 16Թող երեւի քո ծառաներին քո գործը, եւ քո փառքը նորանց որդկանցը։
  • 17Եւ մեր Աստուծոյ վայելչութիւնը լինի մեզ վերայ. Եւ մեր ձեռքի գործերը հաստատիր մեզանում, եւ մեր ձեռքի գործը հաստատիր։
← Ցանկ