ԵԶԵԿԻԵԼ41
  • 1Եւ ինձ տարաւ տաճարը, եւ չափեց դրանդիքը՝ վեց կանգուն լայն այս կողմից եւ վեց կանգուն լայն այն կողմից խորանի լայնութիւնովը։
  • 2Եւ մուտքի լայնութիւնը տասը կանգուն, եւ դռան կողքերը՝ հինգ կանգուն այս կողմից եւ հինգ կանգուն միւս կողմից, եւ չափեց նորա երկայնութիւնը՝ քառասուն կանգուն, եւ լայնութիւնը քսան կանգուն։
  • 3Եւ ներս մտաւ, եւ չափեց մուտքի դրանդիքը՝ երկու կանգուն, եւ մուտքը վեց կանգուն, եւ մուտքի լայնութիւնը եօթը կանգուն։
  • 4Եւ չափեց նորա երկայնութիւնը քսան կանգուն եւ լայնութիւնը քսան կանգուն տաճարի երեսովը. Եւ ինձ ասեց. Սա սրբութեանց սրբութիւնն է։
  • 5Եւ չափեց տան պատը՝ վեց կանգուն, եւ ամեն մի սենեակի լայնութիւնը, որոնք շուրջանակի տաճարի շուրջն էին, չորս կանգուն էր։
  • 6Եւ սենեակները երեք՝ սենեակ սենեակի վերայ երեսուն անգամ. Եւ մտնում էին տաճարի պատը որ շինուած էր շուրջանակի սենեակների համար որ կպչէին, բայց իրանք կպչուած չէին տաճարի պատիցը։
  • 7Եւ լայնանում եւ ընդարձակվում էին սենեակները միշտ դէպի վեր. Որովհետեւ տաճարը ընդարձակվում էր միշտ դէպի վերը շուրջանակի տան շուրջովը. Դորա համար լայնանում էր տունը դէպի վեր. Եւ այսպէս ցածի յարկիցը բարձրանում էր, վերի յարկը միջինովը։
  • 8Եւ տեսայ տաճարի բարձրութիւնը շուրջանակի, սենեակների հիմերը ամբողջ մէկ եղէգ՝ վեց կանգուն մինչեւ յօդուածը։
  • 9Սենեակների պատի լայնութիւնը դրսից հինգ կանգուն, եւ մնացածը սենեակների մէջն էր ներսիցը։
  • 10Եւ միւս սենեակների միջի լայնութիւնը քսան կանգուն էր շուրջանակի տաճարի շուրջը։
  • 11Եւ սենեակների մուտքերը դէպի մնացած տեղն էին, մէկ մուտքը դէպի հիւսիս, եւ մէկ մուտքը դէպի հարաւ, եւ մնացած տեղի լայնութիւնը հինգ կանգուն շուրջանակի։
  • 12Եւ անջրպետի դիմացի շէնքը դէպի արեւմտեան կողմը՝ եօթանասուն կանգուն եւ շէնքի պատը հինգ կանգուն լայն շուրջանակի, եւ նորա երկայնութիւնը իննսուն կանգուն։
  • 14Եւ տաճարի երեսի լայնութիւնը եւ անջրպետը դէպի արեւելք հարիւր կանգուն։
  • 15Եւ չափեց շէնքի երկայնութիւնը անջրպետի դիմացը, որ նորա ետեւի կողմին էր, եւ նորա խորշերը այս կողմից եւ միւս կողմից հարիւր կանգուն. Եւ ներսի տաճարը եւ գաւիթի սրահները։
  • 16Սեմերը եւ վանդակապատ պատուհանները եւ խորշերը շուրջանակի սենեակների մօտ երեք յարկերումը, սեմերի առաջին տախտակամած շուրջանակի՝ գետնիցը մինչեւ պատուհանները, եւ պատուհանները ծածկուած էին։
  • 17Մուտքի վերայի տեղը թէ ներսը մինչեւ տաճարը թէ դուրսը բոլոր պատի վերայ շուրջանակի ներսիցը եւ դրսիցը յարմար չափերով։
  • 18Եւ քերովբէներ ու արմաւենիներ էին շինուած, եւ մէկ արմաւենի երկու քերովբէների մէջտեղը, եւ քերովբէն երկու երես ունէր։
  • 19Եւ մարդի երեսը դէպի արմաւենին մէկ կողմից եւ առիւծի երեսը դէպի արմաւենին միւս կողմից՝ շինուած էր բոլոր տան համար շուրջանակի։
  • 20Գետնիցը մինչեւ մուտքի վերեւը շինուած էին քերովբէները եւ արմաւենիները եւ տաճարի պատի վերայ։
  • 21Տաճարի դրանդիքը քառակուսի էին, եւ սրբարանի երեսը նոյն երեւոյթն ունէր։
  • 22Սեղանը փայտից էր՝ երեք կանգուն բարձրութիւնը եւ նորա երկայնութիւնը երկու կանգուն եւ անկիւններ ունէր. Եւ նորա յատակն ու պատերը փայտից էին։ Եւ ինձ ասեց. Սա է Տիրոջ առաջին եղող սեղանը։
  • 23Եւ տաճարն ու սրբարանը երկու դուռ ունէին։
  • 24Եւ դռները երկու փեղկանի էին, երկու ծալուող փեղկերով, երկու փեղկեր մէկ փեղկին եւ երկու փեղկեր միւսին։
  • 25Եւ նորանց վերայ այսինքն տաճարի դռների վերայ քերովբէներ եւ արմաւենիներ էին շինուած ինչպէս որ շինուած էր պատերի վերայ. Եւ փայտամած կար սրահի դէմ դրսի կողմից։
  • 26Եւ վանդակապատ պատուհաններ եւ արմաւենիներ այս կողմից եւ այն կողմից սրահի կողքերքին եւ տան եւ փայտամածի կողմանքին։
← Ցանկ