ԵԶԵԿԻԵԼ42
  • 1Եւ ինձ դուրս տարաւ դուրսի գաւիթը դէպի հիւսիսի ճանապարհովը եւ ինձ բերաւ այն սենեակը, որ անջրպետի առաջին էր եւ որ դէպի հիւսիսային կողմի շէնքի առաջին էր։
  • 2Այն հարիւր կանգուն երկարութեան առաջին՝ մուտքը դէպի հիւսիս որի լայնութիւնը յիսուն կանգուն էր։
  • 3Ներսի գաւիթի քսան կանգունի առաջին եւ դուրսի գաւիթի քարայատակի առաջին խորշ խորշի դէմ եռայարկ.
  • 4Եւ սենեակների դիմաց մի ճեմելիք՝ տասը կանգուն լայն ներսեւից եւ մի ճանապարհ՝ մէկ կանգուն. Եւ նորանց մուտքերը դէպի հիւսիս։
  • 5Եւ վերի սենեակները կարճ էին, որովհետեւ խորշերը նորանցից տեղ էին առնում այսինքն շէնքի տակի եւ միջի յարկերիցը։
  • 6Որովհետեւ եռայարկ էին նորանք եւ սիւներ չ’ունէին գաւիթների սիւների նման. Նորա համար նեղանում էին տակի եւ միջի յարկերիցը գետնից սկսած։
  • 7Եւ մի պատ կար դրսից սենեակների կշտովը դէպի դուրսի գաւիթը սենեակների դիմացը երկայնութիւնը յիսուն կանգուն։
  • 8Որովհետեւ դրսի գաւիթի սենեակների երկայնութիւնը յիսուն կանգուն էր, եւ ահա տաճարի դիմացը հարիւր կանգուն էր։
  • 9Եւ այս սենեակների տակին մի մուտք արեւելքից նորանց մօտ գնալու համար դուրսի գաւիթի կողմից։
  • 10Գաւիթի պատի լայնութիւնովը դէպի արեւելք անջրպետի առաջին եւ շէնքի առաջին սենեակներ էին։
  • 11Եւ դէպի նորանց առաջին մի ճանապարհ կար դէպի հիւսիս եղող սենեակների երեւոյթին պէս թէ նորանց երկայնութեան, թէ լայնութեան եւ նորանց ելքերի եւ նորանց ձեւերի եւ մուտքերի նկատմամբ։
  • 12Եւ նոյնպէս էլ սենեակների մուտքերը որոնք դէպի հարաւն էին, մի մուտք կար ճանապարհի գլխին այսինքն դէմուդէմ եղող պատի առաջի ճանապարհի՝ արեւելեան ճանապարհի գլխին երբոր գալիս են։
  • 13Եւ ինձ ասեց. Հիւսիսի սենեակները եւ հարաւի սենեակները որոնք անջրպետի առաջին են, նորանք սուրբ սենեակներն են, ուր որ Տիրոջը մօտեցող քահանաները պիտի ուտեն ամենասուրբ բաները, այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները եւ հացի ընծան եւ մեղքի պատարագն ու յանցանքի պատարագը. Որովհետեւ այն տեղը սուրբ է։
  • 14Երբոր քահանաները այնտեղ մտնեն, պիտի դուրս չ’գան սուրբ տեղիցը դէպի դրսի գաւիթը, այլ այնտեղ պիտի դնեն իրանց զգեստները որոնցով նորանք պաշտօն են մատուցանում, որովհետեւ նորանք սուրբ են. Ուրիշ հագուստներ հագնեն եւ մօտենան ժողովրդի վերաբերեալ բաներին։
  • 15Եւ վերջացրեց ներսի տան չափերը, եւ ինձ դուրս տարաւ այն ճանապարհովը, որի երեսը դէպի արեւելք էր, եւ նորան չափեց շուրջանակի։
  • 16Նա չափեց արեւելեան կողմը չափի եղէգովը՝ հինգ հարիւր եղէգ չափի եղէգովը շուրջանակի։
  • 17Չափեց հիւսիսային կողմը՝ հինգ հարիւր եղէգ չափի եղէգովը շուրջանակի։
  • 18Չափեց հարաւային կողմը՝ հինգ հարիւր եղէգ չափի եղէգովը.
  • 19Դառաւ դէպի արեւմտեան կողմը՝ չափեց հինգ հարիւր եղէգ չափի եղէգովը.
  • 20Չորս կողմիցը չափեց նորան. Նա շուրջանակի պատեր ունէր. Երկայնութիւնը հինգ հարիւր եւ լայնութիւնը հինգ հարիւր, սուրբը եւ անսուրբը բաժանելու համար։
← Ցանկ