ԵԶԵԿԻԵԼ6
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Մարդի որդի, երեսդ դարձրու դէպի Իսրայէլի սարերը եւ մարգարէացիր նորանց դէմ,
  • 3Եւ ասիր. Ով Իսրայէլի սարեր, լսեցէք Տէր Եհովայի խօսքը, այսպէս է ասում Տէր Եհովան սարերին ու բլուրներին, ձորերին ու հովիտներին. Ահա ես ձեզ վերայ սուր պիտի բերեմ. Եւ պիտի կորցնեմ ձեր բարձրաւանդակները.
  • 4Եւ աւերակ պիտի դառնան ձեր սեղանները եւ պիտի փշրուին ձեր արեգական կուռքերը, եւ ձեր սպանուածներին պիտի գցեմ ձեր կուռքերի առաջին։
  • 5Եւ Իսրայէլի որդկանց դիակները պիտի դնեմ իրանց կուռքերի առաջին, եւ պիտի ցրիւ տամ ձեր ոսկորները ձեր սեղանների շուրջերը։
  • 6Ձեր ամեն բնակութիւններումը քաղաքները պիտի աւերակ դառնան. Եւ բարձրաւանդակները՝ ամայանան. Որպէս զի աւերակ ու ամայի դառնան ձեր սեղանները, եւ փշրուին ու խափանուին ձեր կուռքերը, եւ ձեր արեգական կուռքերը կտորուին եւ ձեր արարքները ջնջուին։
  • 7Եւ սպանուած պիտի վայր ընկնէ ձեր մէջ, որ իմանաք թէ ես եմ Տէրը։
  • 8Եւ ես աւելորդ պիտի թողեմ որ մնան ձեզ համար՝ սուրից ազատուածներ ազգերի մէջ, երբոր դուք ցրվուած կ’լինէք երկիրների մէջ։
  • 9Եւ ձեր ազատուածները պիտի յիշեն ինձ ազգերի մէջ, ուր որ նորանք գերի են տարուել, որ կոտրեմ նորանց շնացող սիրտը, որ հեռացել էր ինձանից, եւ նորանց աչքերը որոնք շնացան իրանց կուռքերի ետեւից. Եւ նորանք պիտի զզուին իրանցից այն չարութիւնների համար, որ արին իրանց բոլոր պղծութիւնների նկատմամբ։
  • 10Եւ պիտի իմանան, որ ես եմ Տէրը, որ ’ի զուր չեմ խօսել, թէ պիտի անեմ նորանց այս չարիքը։
  • 11Այսպէս է ասում Տէր Եհովան. Զարկիր ձեռքերովդ եւ ոտներովդ տրոփիր, եւ ասիր. Աւա՜ղ Իսրայէլի տան բոլոր չար պղծութիւններին, որ սրով, սովով եւ ժանտախտով պիտի ընկնեն։
  • 12Հեռին ժանտախտով պիտի մեռնէ, եւ մօտիկը սրով պիտի ընկնէ, եւ մնացածն ու պաշարուածը սովով պիտի մեռնէ, եւ ես պիտի կատարեմ իմ բարկութիւնը նորանց վերայ։
  • 14Այսպէս իմ ձեռքը պիտի մեկնեմ նորանց վերայ, եւ երկիրը պիտի աւերակ ու աւերեալ շինեմ, Դիբլաթի անապատից աւելի, նորանց բոլոր բնակութիւններումը. Եւ կ’իմանան որ ես եմ Տէրը։
← Ցանկ