ԵԶԵԿԻԵԼ9
  • 1Եւ մեծ ձայնով կանչեց իմ ականջներին ասելով. Մօտեցէք, ով քաղաքի վերակացուները, եւ ամեն մարդ իր ապականիչ գործիքը իր ձեռքին։
  • 2Եւ ահա վեց մարդ էին գալիս վերի դռան ճանապարհովը, որ դէպի հիւսիս է, եւ ամեն մարդ իր փշրող գործիքը իր ձեռին, եւ նորանց մէջ մէկ մարդ կար քթանի հագուստ հագած, եւ մի գրագիրի թանաքաման մէջքին. Եւ եկան ու կանգնեցին պղնձի սեղանի կշտին։
  • 3Եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը վեր բարձրացաւ այն քերովբէի վերայից, որի վերայ որ էր, դէպի տան սեամը։ Եւ կանչեց այն քթանի հագուստ հագած մարդին, որ գրագիրի թանաքաման ունէր մէջքումը.
  • 4Եւ Տէրը ասեց նորան. Անց կաց քաղաքի միջովը այսինքն Երուսաղէմի միջովը, եւ նշան դիր այն մարդկանց ճակատներին որ հառաչում եւ ողբում են նորա միջումն արած բոլոր պղծութիւնների համար։
  • 6Ծերին, երիտասարդին, եւ կոյսին ու երեխային ու կանանցը սպանեցէք փչացրէք, բայց ամեն ով, որ վերան նշանը լինի՝ նորան մի մօտենաք, եւ իմ սրբարանիցն սկսեցէք։ Եւ նորանք սկսեցին այն ծեր մարդկանցից, որ տան առաջին էին։
  • 7Եւ ասեց նորանց. Պղծեցէք տունը եւ գաւիթները լցրէք սպանուածներով, դուրս եկէք. Եւ նորանք դուրս եկան եւ ջարդեցին քաղաքումը։
  • 8Եւ երբոր նորանց զարկեցին, եւ ես մնացի, ես վայր ընկայ երեսիս վերայ եւ գոչեցի եւ ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, մի՞թէ դու փչացնելու ես Իսրայէլի բոլոր մնացորդը քո սրտմտութիւնը Երուսաղէմի վերայ թափելով։
  • 9Եւ ինձ ասեց. Իսրայէլի եւ Յուդայի տան անօրէնութիւնը շատ եւ շատ մեծ է, եւ երկիրը արիւնով լցուել է, եւ քաղաքը լիքն է անիրաւութիւնով, որովհետեւ ասում են թէ Տէրը թողել է երկիրը, եւ Տէրը չէ տեսնում։
  • 10Եւ հիմա ես էլ աչքովս պիտի չ’խնայեմ եւ պիտի չ’ողորմեմ, նորանց ճանապարհը իրանց գլուխներովն եմ տալու։
  • 11Եւ ահա այն քթանի հագուստ հագած մարդը, որի մէջքումն էր թանաքամանը, պատասխան տուաւ եւ ասեց. Ես արի ինչպէս որ ինձ հրամայել էիր։
← Ցանկ