ՈՎՍԵ2
  • 1Ձեր եղբայրներին ասեցէք՝ Ամմի եւ ձեր քոյրերին՝ Րուհամա.
  • 2Վիճեցէք ձեր մօր հետ, վիճեցէք, որովհետեւ նա իմ կինը չէ, եւ ես նորա այրը չեմ. Որ նա հեռացնէ իր պոռնկութիւնները իր երեսից, եւ իր շնութիւնները իր ստինքի միջիցը։
  • 3Որ մի գուցէ նորան հանեմ մերկացնեմ, եւ նորան ներկայացնեմ իր ծնուած օրին պէս. Եւ նորան անապատի պէս շինեմ, եւ նորան անջուր երկրի պէս անեմ եւ ծարաւով մեռցնեմ նորան.
  • 4Եւ նորա որդկանցը չ’ողորմեմ, որ պոռնկութեան որդիք են նորանք։
  • 5Որովհետեւ նորանց մայրը պոռնկացաւ. Խայտառակուեցաւ նորանց ծնողը որ ասեց. Գնամ իմ հոմանիների ետեւից, որոնք որ տալիս են իմ հացը եւ ջուրը, բուրդն ու քթանը. Իւղս եւ խմելիքներս։
  • 6Դորա համար ահա ես փուշերով ցանգ պիտի քաշեմ նորա ճանապարհին եւ նորան պիտի պատեմ պատով, որ նա իր շաւիղները չ’գտնէ։
  • 7Եւ նա կ’գնայ իր հոմանիների ետեւից, բայց նորանց չի հասնիլ, եւ նորանց կ’որոնէ, բայց չի գտնիլ. Այն ժամանակ կ’ասէ. Ետ դառնամ գնամ իմ առաջի մարդի մօտ, որովհետեւ ինձ համար այն ժամանակը լաւ էր քան թէ հիմա։
  • 8Եւ նա չ’գիտէր, որ ես էի տալիս իրան ցորենը, գինին եւ իւղը. Եւ ես նորա արծաթը շատացրի եւ ոսկին. Որոնցով նորանք Բահաղներ շինեցին։
  • 9Դորա համար ետ պիտի առնեմ ցորենս իր ժամանակին եւ գինիս՝ իր եղանակին. Եւ պիտի խլեմ բուրդս ու քթանս, որ նորա մերկութիւնը ծածկելու համար էր.
  • 10Եւ հիմա պիտի յայտնեմ նորա անզգամութիւնը նորա հոմանիների առաջին, եւ ոչ ոք չէ կարող նորան ազատել իմ ձեռից։
  • 11Եւ պիտի դադարեցնեմ նորա բոլոր ուրախութիւնները, նորա տօները, ամսագլուխները եւ շաբաթները. Եւ նորա բոլոր հանդիսաւոր ժամանակները.
  • 12Եւ պիտի աւերեմ նորա որթերը եւ թզենիները, որոնց համար ասում էր թէ նորանք իմ կապէնքն են, որ իմ հոմանիները տուել են ինձ. Եւ ես նորանց անտառ պիտի շինեմ, եւ դաշտի գազանները պիտի ուտեն նորանց։
  • 13Եւ նորան պիտի պատժեմ Բահաղիմների օրերի համար, որոնցում նա խունկ էր ծխում նորանց, եւ զարդարվում էր օղերովը եւ պաճուճանքովը, եւ իր հոմանիների ետեւից գնում, եւ ինձ մոռացել էր, ասում է Տէրը։
  • 14Սորա համար ահա ես նորան կ’համոզեմ, եւ նորան կ’տանեմ անապատը, եւ կ’խօսեմ նորա սրտի հետ։
  • 15Եւ ես կ’տամ նորան իր այգիները այնտեղից, եւ Աքովրի ձորը իբրեւ յոյսի դուռ, եւ նա կ’պատասխանէ այնտեղ իր մանկութեան օրերի պէս եւ իր Եգիպտոսի երկրից վեր գալու օրուան պէս։
  • 16Եւ կ’լինի այն օրը, ասում է Տէրը, որ ինձ Ով իմ այր կ’կանչես, եւ ինձ այլ եւս Բահաղս չես կոչիլ։
  • 17Եւ ես կ’հեռացնեմ Բահաղիմների անունները նորա բերանից. Եւ նորանք այլ եւս պիտի չ’յիշուին իրանց անուններովը։
  • 18Եւ նորանց համար ուխտ պիտի դնեմ այն օրը դաշտի գազանների հետ եւ երկնքի թռչունների հետ եւ երկրի սողունների հետ. Եւ աղեղը, սուրը եւ պատերազմը պիտի կոտրեմ երկրից, եւ նորանց պիտի պառկեցնեմ ապահովութեամբ։
  • 19Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար յաւիտեան. Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար արդարութիւնով եւ իրաւունքով, եւ ողորմութիւնով ու գթութիւնով։
  • 20Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար ճշմարտութիւնով, եւ դու կ’ճանաչես Տիրոջը։
  • 21Եւ կ’լինի այն օրը, որ ես կ’պատասխանեմ, ասում է Տէրը, կ’պատասխանեմ երկնքին, եւ նա կ’պատասխանէ երկրին։
  • 23Եւ նորան պիտի սերմանեմ ինձ համար երկրի վերայ եւ պիտի ողորմեմ չ’ողորմեալին, եւ կ’ասեմ նորան որ իմ ժողովուրդը չէ. Դու իմ ժողովուրդն ես, եւ նա կ’ասէ. Ով իմ Աստուած։
← Ցանկ